Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մեզ ով է շան տեղ դնում. Նախարարը քննարկում է խաղողի մթերման խնդիրներն առանց խաղողագործների

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին հանդիպել է գինեգործների և կոնյակագործների հետ և քննարկել մի շարք հարցեր, այդ թվում` խաղողի մթերմանը նախապատրաստվելու և մթերումները սահուն կազմակերպելու հետ կապված հարցերը: «Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վեր հանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ և արագ զարգանալ: Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։ Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, և մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է Քերոբյանը:

Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը, որին նախարարի հետ հանդիպմանը ոչ ոք չէր հրավիրել, «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց, որ «գինի կամ կոնյակ ծախողները» որևէ պարագայում չեն կարող խաղողագործների խնդիրները վեր հանել, դրանց լուծումներ առաջարկել, քննարկել խաղողի մթերման հետ կապված հարցեր։ «Մեզ  հետ հաշվի նստող, մեզ հրավիրող, մեզ բանի տեղ դնող  չկա։ Գինի, կոնյակ ։

Եթե խաղողագործների, խաղող մշակողի մասին մեկը մտածեր կիմանային, որ անցած տարվանից խաղողագործը խաղողը հանձնել է սոված նստած է, փողն առայսօր չի ստացել։ Գինի ծախողը շահույթ հետապնդող ընկերություն է։ Իրեն իր շուկան է հետաքրքիր։ Ինչքան խաղող ուզում է, այդքանն էլ առնում է։ Ինքը  հումքի խնդիր չունի։ Իսկ երբ գինեգործն ու կոնյակագործը իրական հումքով ապրանք արտադրելու ցանկություն ունենա, կգա իմ հետ հաշվի կնստի, պայմանագիր կկնքի։ Իսկ քանի որ հիմա նման խնդիր չկա,ներկրված հումքով արտադրանք են տալիս, դրա համար էլ մենք խաղողագործներս իրենց հետաքրքիր չենք։ Բա 40 օրից  խաղողի մթերման սեզոնն է՝ դու մի հատ չկանչե՞ս մշակին հարցնես խաղող կա՞, թե չէ։ Բիզնեսմեններին տարել ֆուրշետի սեղանի մոտ կանդիցիաների տակ նստացրել են, մեր խնդիրներն են քննարկում։ Դա մասկի շոու է։ Ուրիշ ոչ մի բան։ Իրենք ոչ խաղողագործի տեղը գիտեն, ոչ դաշտի տեղը, ոչ ջրի տեղը»,-ասաց Սարգսյանը։

Ամեն դեպքում խաղողագործների միության նախագահը նշեց, որ այս տարի բերքը նորմալ է, մի քիչ  ոռոգման ջրի խնդիրն է իր ազդեցությունը ունեցել բերքատվության վրա, բայց այս ամենով հանդերձ դեռևս չկան մթերողների հետ պայմանագրեր, չկա ամրագրված գին, ժամանակացույց.«Բա մի ամիս ժամանակ է մնացել ու խաղողագործը դեռ չգիտի իր խաղողը  ինչ գնով է քաղելու, ինչ գնով է վաճառելու, երբ է գումարը ստանալու , ինչ պարտավորություններ ու  պարտականություններ ունի վերամշակողի հետ։ Եվ նույնն էլ  վերամշակողը խաղողագործի հետ։ Այսքան ասում ենք, բարձրացնում ենք հարցերը, բաց ոչ ոք չի լսում։ Փոխարենը իրենք իրենց համար հավաքվում են, նստում են, ֆուրշետ են անում։ Ո՞վ է խաղողագործին բանի տեղ դնում։ Կուշտն ինչ գիտի սովածի փորն ինչ է։ Իրենք մեծահարուստ, չինովնիկ, պալատականներ են։  Իրենց հետաքրքիր չի դաշտում աշխատող, հողի հետ կռիվ տվող խաղողագործը»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ այս բոլոր խնդիրները հանգեցրել են նրան, որ Հայաստանում գինեգործությունը զարգանում է, իսկ  խաղողագործությունը անկում է  ապրում, վերանում է։ Իսկ այս «ֆոկուսը» հասկանալու համար լուրջ ջանքեր պետք չեն։ «Կեղծ հումքով, կեղծ սպիրտով, գունավորված շշալցում են անում, ծախում, միլիարդատեր են դառնում, իսկ խաղողագործին էլ շան տեղ չեն դնում՝ պայմանագրեր չկնքելով խաղողագործի հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե ինքը մասնակցեր նախարարի հետ հանդիպմանը հենց այս հարցերը պետք է բարձրացներ։ «Ես կնստեի սեղանի շուրջ, ռեալ հարցեր կբարձրաձայնեի, կնայեի աչքերի մեջ ու  կլսեի իրենց պատասխանները։ Ես ոչ մի անձնական խնդիր չունեմ։ Ես սովորական խաղողագործ եմ, իմ կազմակերպություն էլ  խաղողագործների շահերի պաշտպանությամբ է զբաղվում, ոլորտի զարգացմամբ։ Բայց բոլոր դեպքերում էլ չոր պատի եմ դեմ առնում։ Ոչ մեկ  խաղողի ճթից բացի ոչ մի ուրիշ բան չգիտի խաղողագործության մասին։ Մարդիկ անցած տարվանից խաղողը հանձնել են, սոված նստած են։ Մթերողները փողերը չեն տվել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կան մթերողներ, վերամշակող ձեռնարկություններ, որոնք մինչև  այսօր 2020 թվականին մթերված խաղողի  գինը չեն վճարել։ Գյուղացին սոված- ծարավ նստած է։ Տարվա վերջում մթերման ուռճացված թվերը գրում են, ցույց են տալիս, բայց իրականում խաղողը մնում է  գետնին»,-ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, որ միայն Երևանի կոնյակի գործարանն է ժամացույցի ճշգրտությամբ աշխատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում