ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստան ԵԽ նախագահ Շարլ Միշելի այցելությանն ընդառաջ: Ակցիայի մասնակիցները Եվրամիությանն ամոթանք էին տալիս ու դատապարտում պատերազմի ժամանակ, Արցախի դեմ ագրեսիայի հանդեպ լռության համար: Եվրոպան իհարկե լուռ չէր: Եվ ավելին, ամենակոշտ հայտարարությունները ըստ էության հնչել են հենց Եվրոպայից: Այլ հարց է, որ մեզ համար դա իհարկե բավարար չէր և մենք ակնկալում էինք, և ակնկալում ենք, որ ադրբեջանական ագրեսիան կստանար ավելի խիստ, անհամաչափ, կոշտ և գործուն պատիժ: Սակայն, հասկանալի է նաև, որ կա քաղաքականությունն իր բազմաթիվ շերտերով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարրերով: Ամբողջ հարցն այն է, որ ամենից սուբյեկտիվ պահանջը, այդ իմաստով, հնչում է հենց Եվրամիության հանդեպ, այն դեպքում, երբ ամենից օբյեկտիվը՝ ՌԴ և մեր ռազմա-քաղաքական կոչված մյուս բլոկային դաշնակիցների հանդեպ պահանջները, բացակայում են: Քանի՞ անգամ է ՀՅԴ կամ որևէ այլ արմատական ընդդիմադիր ուժ ակցիա իրականացրել Ռուսաստանի քաղաքականության, Արցախի վերաբերյալ ՌԴ հայտարարությունների դեմ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: