Tuesday, 14 05 2024
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը

Կես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջել են ստուգել ԱՄՆ-ի բիոլաբորատորիան

Չինաստանում համացանցի ավելի քան կես միլիոն օգտատերեր բաց նամակ են ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Ֆորտ Դետրիկ բազայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում իրավիճակը հետաքննելու պահանջով, որպեսզի «կանխվեն ապագա համաճարակները», հաղորդում է չինական Global Times թերթը:

ՉԺՀ-ի բնակիչների բաց նամակում ասված է, որ ԱՀԿ-ի հաջորդ համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լաբորատորիաներին, որոնք հետազոտում են վտանգավոր վիրուսները կամ կենսաքիմիական զենքը: Նամակում հատուկ կերպով առանձնացվել է Մերիլենդի Ֆորտ Դետրիկ բազայի վրա ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ինստիտուտը, որտեղ, ինչպես պնդում են, վտանգավոր և վարակիչ վիրուսներ են պարունակվում ՝ Էբոլա, SARS, MERS եւ ծաղիկ: Դրանցից որեւէ մեկի արտահոսքը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների։

«2019 թվականի աշնանը լաբորատորիայում արտահոսք է տեղի ունեցել մինչև COVID-19 համաճարակի բռնկումը, սակայն ԱՄՆ-ի մանրամասն տեղեկությունները չեն հրապարակվում ազգային անվտանգության պատրվակով», – ասված է նամակում:

Նշվում է, որ Չինաստանն արևմտյան երկրների վիրուսաբաններին և ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ է տվել այցելել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ, իսկ ԱՄՆ-ն Ֆորտ Դետրիկ բազայի հիման վրա լաբորատորիա չի բացել և «ելակետային տվյալներ չի ներկայացրել այն երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ, որոնք անկախ են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ազդեցությունից»:

Ամերիկյան լաբորատորիան, ինչպես գրում է թերթը, ժամանակավորապես փակվել է 2019 թվականին ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ստուգումից հետո: Փակման պատճառ էր նշվում «կեղտաջրերի վարակազերծման ենթակառուցվածքի խնդիրները», սակայն բացատրությունը, հրատարակության կարծիքով, բավարար համոզիչ չէր: Միայն պարզելով վիրուսի ծագումը ՝ աշխարհը կարող է վերացնել պոտենցիալ վտանգները և խուսափել համաճարակի հաջորդ բռնկումներից, գրում է թերթը։

Չինացի մի խումբ օգտատերեր նամակ են պատրաստել և խնդրել թերթին այն հրապարակել սոցցանցերում, ինչն էլ արվել է հուլիսի 17-ին: Մեկ օրում նամակն ավելի քան 500 հազար ստորագրություն է հավաքել, նշում է հրատարակությունը:

Ավելի վաղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը: Հետագայում նա հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է COVID-19-ով մարդկանց հիվանդության առաջին դեպքերի շրջանում լաբորատորիաների և հետազոտական հաստատությունների աուդիտ անցկացնել 2019 թվականի դեկտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում