ՍԴ-ն չունեցավ խիզախություն՝ կայացնելու ճիշտ որոշում, որն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի դիմումները:
Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումը կանխատեսելի էր, ՍԴ նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ և հստակ:
«Դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում իրենց կարող են փռել ասֆալտին, վենդետա լինի և այլն: Կարելի է ասել՝ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն՝ կայացնելու ճիշտ որոշում, որն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ բոլորը տեսել են նիստերի ընթացքը, քննարկված հարցերը, հակափաստարկների բացակայությունը, որից ոչ մի իրողություն չի կարող փոխվել ՍԴ-ի՝ իրավական փաթեթավորմամբ, քաղաքական հրահանգով կատարված որոշմամբ: