Reuters գործակալության հաղորդմամբ` լիբիացի ապստամբները հարձակում են գործել դեպի հյուսիս` ծովեզրի ուղղությամբ: Նրանց թիրախն է Զավիյահ ծովափնյա քաղաքը: Գրավելով այն, նրանք մայրաքաղաք Տրիպոլիին հարվածելու հնարավորություն կստանան:
Այս պահին նրանք հասել են Բիր Շուաիբ բնակավայրին, որը 25 կմ հեռավորության վրա է Զավիյահից, և 50 կմ` Տրիպոլիից: Արևմտյան Լիբիայում գործող ապստամբները միասնական ուժ չեն ներկայացնում, այլ ամեն մի քաղաքի և գյուղի առանձին ջոկատներ են, ակայն կարևոր գործողությունների ժամանակ միավորվում են` դառնալով մի քանի հազար հոգանոց բանակ: Նրանց են միացել նաև կառավարության կողմից վերահսկվող տարածքից փախստականներ և արտասահմանից եկած ծագումով լիբիացիներ:
Չնայած ֆրանսիացիների օգնությանը, մասնագետները գտնում են, որ ապստամբների զինվածության և պատրաստվածության աստիճանը իրենց հնարավորություն չի տա վերցնել մայրաքաղաքը:









































