Աշնանը՝ սեպտեմբերի և հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մի շաքր համայնքներում տեղական ինքնակատավարման մարմինների ընտրություններ են։ Պատերազմի ու համավարակի պատճառով հատարարված արտակարգ ապա նաև ռազմական դրության պատճառով մեկ տարուց ավել է շատ համայքններ մնացել են առանց ղեկավար, առանց ավագանի, համայնքի բնականոն զարգացման համար լուրջ խոչընդոտներ են առաջացել։ Հիմա այդ համայքններում սրտատրոփ սպասում են ՏՒՄընտրություններին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ փոխանցեցին, որ ընտրություններն այս պահին դեռևս նշանակված չեն։ Համայնքում հերթական ընտրությունները նշանակում են մարզպետերը, իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են կառավարության որոշմամբ։ Այս պահին դեռ նշանակված ընտրություններ չկան։
Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքը անցած տարվա հուլիսից ավագանի չունի։ Ավագանու 9 անդամներից 6-ն անօգուտ էր համարել իր աշխատանքն ու հրաժարականի դիմում գրել համայնքապետ Լևոն Զավարյանի հետ լեզու չգտնելու պատճառով։ Հետո լրացավ համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Սամվել Մխիթարյանը։
Վերջինս այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ենթադրվում է, որ աշնանը իրենց համայնքում էլ ընտրություններ կլինեն, բայց դեռ հստակ չէ, թե որ օրը։ Մխիթարյանն ասաց, որ դեռևս նախընտրական եռուզեռ չկա համայնքում, թեկնածուները պարզ չեն։ Եթե ժողովուրդը և իր քաղաքական թիմը ցանկանան, ապա ինքն անպայման կառաջադրվի.«Եթե կուսակցութունն ու թումանյանցիները ցանկանան, ապա կառաջադրվեմ»,-ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ անկախ իր առաջադրվել-չառաջադրվելուց ցանկությունը մեծ է, որ ընտրությունները լինեն, ավագանին ձևավորվի և համայնքի աշխատանքները ընկնեն բնականոն հուն.«Աշխատանքներ կան, որ ավագանի չլինելու պատճառով հետաձգվել են։ Շինարարական լուրջ աշխատանքներ ունենք պլանավորված, բայց հետաձգվել են ավագանի չլինելու պատճառով։ Ավագանու ձևավորման դեպքում մեծ աշխատանքներ կկարողանանք կատարել։
Տևական ժամանակ է առանց ավագանի է մնացել նաև Ստեփանավան քաղաքը։ Այս դեպքում էլ 14 ավագանուց 9-ը հրաժարվել էին աշխատանքից։ Հետո կորոնավիրուսի հետևանքով 61 տարեկանում մահացավ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը։ Կառավարության որոշմամբ անցած տարվա նոյեմբերին Արմեն Գրիգորյանը նշանակվեց Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Վերջինս ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ ավագանու չգոյության պատճառով մի շարք խնիրներ են առաջ եկեն, համայնքի բնականոն կյանքն ապահովել չի ստացվում և շատ կարևոր է, որ ընտրություններ կազմակերպվեն։
Ստեփանավանում էլ, սակայն, այս պահին նախընտրական ոչ մի գործընթաց չկա։ Հստակ է սակայն, որ Գրիգորյանը կառաջադրվի համայնքի ղեկավարի պաշտոնում։ Իշխանությունն էլ կպաշտպանի նրան։
Քաղաքական ուժերը ևս դեռ չեն կողմնորոշվել ՏԻՄ ընտրութուններին մասնակցելու վերաբերյալ։ Ժողովրդավարական ուժերը կարևորում են ՏԻՄ ընտրությունները, դրանց՝ իրենց մասնակցությունը, սակայն վերջնական մասնակցության վերաբերյալ դեռևս որևէ ուժ որևէ որոշում չունի։
ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցում միայն իշխանություն մոտ է հստակություն։ Քաղաքացիական պայմանագիրը հատկապես արտահերթ ընտրություններից հետո զգալով ՏԻՄ ընտրությունների կարևորությունը որոշում ունի բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրել ու պաշտպանել նրանց։
Ինչ վերաբերում է մնացյալ ուժերին՝ ՀՀԿ-ին և այլն նրանք դեռ կամուկացի մեջ են։ Մեծ ցանկություն կա մի շարք համայնքներում պահպանել համայնքապետերի իրենց թեկնածուներին, սակայն վերջին ընտրություններից հետո նրանք հասկացել են, որ դա թերևս անհնար կլինի։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































