Friday, 26 06 2026
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Սա չեղածից լավ է. Եթե բանակցությունները նորմալ ընթանան, ապա 1 տարուց հետո Հայաստանը կարող է ունենալ ազգային փոխադրող

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է այսօր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Երեկ կառավարության ղեկավարն ընդունել ու այդ հարցը քննարկել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիի հետ: Կառավարության փոխանցմամբ` «Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Նրա խոսքով՝ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Օտարերկրյա Լոուքոսթերի՝ Հայաստանի  ազգային փոխադրողի փայատեր լինելու հանգամանքը սկզբնական շրջանում ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանին չի ոգևորել։ Նրա խոսքով՝ դա նույնն է, ինչ հայկական բանակի 50 տոկոսը տաս Իրանին։ Բայց հետո  ավելի ուշադիր կարդալով ավիացիայի մասին օրենքը, կառավարության համապատասխան որոշումը օդային շահագործողի վկայական տալու մասին և պարզել է, որ Ավիացիայի մասին օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է երկու կետ։ Առաջին կետով սահմանվում  է, որ ազգային փոխադրողի 51 տոկոսը պետք է սեփականության իրավունքով պատկանի ՀՀ քաղաքացիներին, կամ ՀՀ-ում գրանցված ընկերությանը։ Իսկ երկրորդ կետով սահմանվում է, որ ելնելով ՀՀ-ի շահերից լիազորված մարմինը, տվյալ դեպքում քաղավիացիայի կոմիտեն կարող է հոդվածի առաջին մասով կիրառել բացառություններ, եթե կան հատուկ պատճառներ և օդանավ շահագործողը բազավորվելու է ՀՀ-ում.«Երեկ հանդիպման ժամանակ «Էյր Արաբիա»-ի ղեկավարի շուրթերից հնչեց դա։ Եվ հետո ես հետևել եմ շուկային և կարող եմ ասել, որ իրենց օդանավերը թարմ օդանավեր են, «Էյերբաս»-ից նոր բերված։ Հետևաբար չեմ ասի, թե կտրուկ փոխվեց որոշումս, բայց իմ կասկածների մեծ մասը փարատվել են։ 7 տարի է, մենք չունենք ազգային փոխադրող։ Հիմա էլ նման  ձևով է հնարավորություն ստեղծվում։ Եվ եթե սա էլ ենք  մերժում, ասում են՝ չէ, գնա, ապա մեր շուկան այդպես էլ կմնա առանց ազգային փոխադրողի, իսկ դա նշանակում է, որ ավիատոմսերի վաճառքից մնացած հասույթը՝ շատ մեծ գումարներ, տարեկան մոտ 500 միլիոն դոլար գումար հոսելու է արտասահման և այնտեղ հարկվի ու աշխատատեղեր չստեղծվեն։ Իսկ եթե գոնե այս ձևով ստեղծվի, ապա դա կլինի չարյաց փոքրագույնը։ Ճիշտ է, աշխարհի ոչ մի երկրում նման ձևով ստեղծված ազգային փոխադրողներ չկան, բայց սա չեղածից լավ է»,-ասաց Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով, եթե բոլոր բանակցությունները բարեհաջող անցնեն, ապա մոտ 1 տարի հետո Հայաստանը կարող է ազգային փոխադրող ունենալ։ Ավիացիայի մասին օրենքը 3 ամիս է նախատեսում օդային շահագործողի վկայական ստանալու համար, 1-2 ամիս պետք է ԻԿԱՕ-ի կոնտենտը ստանալու համար։ Դրանից հետո էլ որոշված ուղղությունների վրա նոր ստեղծվող ավիաընկերության համապատասխան կազմը պետք է գնա պայմանագրեր կնքի չվերթեր կազմակերպելու համար և առաջին թռիչքի օրը հայտարարելուց 3 ամիս առաջ  տոմսերի վաճառք բացվի, որպեսզի օդանավը դատարկ չթռչի։ «Մոտավորապես 1 տարի կամ մի քիչ քիչ ժամանակ է պետք»,-ասաց Նավիկ Խաչատրյանը։

Նշենք որ ոլորտի բոլոր փորձագետները միանշանակ մեկ բան են պնդում, որ Հայաստանի պես երկիրը չի կարող չունենալ ազգային փոխադրող։ Դա ցուց տվեց նաև պատերազմը։ Հետևաբար բոլորն էլ ողջունում են թեկուզ օտարերկրյա ավիաընկերության մասնակցությամբ, բայց ազգային փոխադրող ունենալու կարևորությունը և կառավարության գործադրած ջանքերն այդ ուղղությամբ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում