Tuesday, 29 11 2022
Ներկայացվել են Հայաստանում թրաֆիքինգի ենթարկված անձանց հիմնահարցերը
Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը նշանակվել են ՔՊ Վարչության փոխնախագահներ
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը 300 հզ դոլար է տրամադրել Դադիանի իշխանների ամրոցի վերականգնմանը
Ռումբի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում
00:30
ԱՄՆ-ն Եվրոպային ստիպում է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ
00:15
Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է
Ղրղզստանն ու Ուզբեկստանը սահմանազատման պայմանագիր են ստորագրել
23:45
Եվրոպան պաշտպանական արդյունաբերության համար նյութերի դեֆիցիտ ունի. Euractiv
23:30
Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի
Հունվար-սեպտեմբերին ՌԴ պետբյուջեի եկամուտներն աճել են 10 տոկոսով
Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
23:00
Իրանի նախագահն օտարերկրյա զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության երաշխիք է համարել
Հոկտեմբերին անշարժ գույքի առուվաճառքի 3826 գործարք է իրականացվել
22:40
Մեկնարկել է Էմանուել Մակրոնի եռօրյա պետական այցն ԱՄՆ
Պետպատվերի շրջանակներում 4000 դեպքով մատուցվել է վերականգնողական ծառայություն
Փարիզը կարող է պաշտպանական ոլորտում աջակցել, եթե այդպիսի դիմում ստացվի Երևանից
Վարչապետը նոր օգնական ունի
Մարդակեր Քոչարյանը ախորժակ ունի, լծակ չունի. «Հայաստան» դաշինքը ավարտված է
Ավինյանի՝ ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումը չի հակասում օրենքին. պարզաբանում
Հնդկաստանի համար հարավկովկասյան ուղղությունը ինստիտուցիոնալ բնույթ ստացավ 44-օրյա պատերազմից հետո
Առաջնահերթություն է տեսչական մարմինների աշխատանքի որակի արդյունավետության բարձրացումը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացվել է տարածաշրջանում առկա մարտահրավերները
Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք, կա 2 վիրավոր․ ՌԴ ՊՆ
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Նոր Խարբերդ գյուղում․ կա տուժած
Նախագահն ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ
21:00
Մունդիալ-2022․ Նիդեռլանդներն ու Սենեգալը դուրս եկան 1/8-րդ եզրափակիչ
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. քաղաքացիները տարհանվել են
$19,700-ով ծախել է հայրենիքը. դավաճանության հերթական դեպքը
Վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին

ՏԿԵ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, քննարկվել են տրանսպորտային ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արմեն Սիմոնյանն ընդգծել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ բարեկամական հարաբերությունների առկա բարձր մակարդակը, որի մասին վկայում է նաև հուլիսի 9-ին միջպետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում` Դեբեդ գետի վրա, երկու երկրների ոլորտային նախարարների մասնակցությամբ «Բարեկամություն» կամրջի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։

Հանդիպման ընթացքում Վրաստանի դեսպանը և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը քննարկել են երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող որոշ ընթացակարգերի կարգավորման, մասնավորապես բեռնափոխադրող վարորդներին Վրաստանի տարածքում վտանգավոր բեռների փոխադրումը պահանջող հատուկ թույլտվության տրամադրման կարգին վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների մշտադիտարկման նպատակով էլեկտրոնային նավարկման կապարակնիքների՝ Վրաստանի տարածքում կիրառման հնարավորության հարցը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկկողմ ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ հարցերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում