Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Գ.Լենմարկեր. ԵՄ-ին անդամակցելու համար կամք է պետք

«Եվրոպական հեռանկարներ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» համաժողովի ընթացքում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գորան Լենմարկերը, խոսելով եվրաինտեգրման մասին, նկատեց, որ հիմնական նպատակն այն է, որ կարողանանք միասին ապրել , ինչքան էլ որ տարբեր դեմքեր ունենանք:
Լենմարկերի գնահատմամբ, ԵՄ-ին անդամակցելու համար Հայաստանը պետք է քաղաքական կամք ունենա. «Հարցը չի վերաբերում տեխնիկական գործընթացներին, այլ այն կապված է քաղաքական կամքի հետ: Եթե դուք ունեք այդ կամքը, գործընթացը կարող է շատ արագ ընթանալ»:
Գորան Լենմարկերն ընդգծեց, որ այդ կամքի կարևորագույն տարր է ժողովրդավարությունը. «ԵՄ-ն անձամբ չունի ժողովրդավարության կանոններ, մենք պարզապես ցանկանում ենք, որ ԵՄ-ին ինտեգրման համար Հայաստանը հետևի ժողովրդավարության կանոններին, մասնավորապես, մարդու իրավունքների հետ կապված, որոնք ամրագրված են Եվրոպական խորհրդի հիմնական փաստաթղթերում: Հայաստանը ԵԽ-ի անդամ է ու լավ գիտի այդ կանոնների մասին: Հարցն այն է, որ պետք է ուղղակի բավարարել բարձր մակարդակի վրա դրված ստանդարատները»:
Լենմարկերը նկատեց, որ եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ապա պիտի ընդունի այն օրենքները, որոնք գործում են ԵՄ-ում, իսկ ԵՄ-ն էլ պիտի ընդունի այն օրենքները, որոնք բավարարում են նաև Հայաստանին. «Մենք պետք է միմյանց վստահենք, օրենքների մշակման գործընթացում մենք պետք է միմյանց հետ աշխատենք և մենք պետք է կարողանանք ասել, որ Հայաստանը ժողովրդավար է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում