Սահմանադրական դատարանն ավարտեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 4 քաղաքական ուժի բողոքների քննությունը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
Նշենք, որ «Հայաստան» , «Պատիվ ունեմ» դաշինքները և «Զարթոնք»,«Հայոց հայրենիք» կուսակցությունները բողոք էին ներկայացրել` ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Այսօր վեցերորդ օրն էր, որ ՍԴ-ն քննում էր քաղաքական չորս ուժերի դիմումը։