ՔՊ կուսակցության կողմից ընտրված պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարծում է, որ հանրության մի մասի մտահոգությունները՝ կապված նոր ընդդիմության հնարավոր գործողությունների հետ, չափազանցված են։ Ասում է՝ Իշխան Սաղաթելյանը այն մարդը չէ, որ կարող է օր ու արև տալ կամ չտալ իրենց։ Ըստ Վարդանյանի՝ իրենք պողպատե մանդատով և ժողովրդի վստահության քվեով են մտնում խորհրդարան։