Tuesday, 05 12 2023
Իսրայելական Մոսադը ակտիվորեն փնտրում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդին
11:15
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար արկեր է պատվիրել
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի հետ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նավթի գները նվազել են. 04-12-23
Ուղիղ. Փորձագիտական համաժողով` «Խաղաղության խաչմերուկի» թեմայով
Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին
«Բաստիոններին» կմիանան «Կեսարները». Ֆրանսիան շտապում է զինել Հայաստանին
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Հրդեհ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
Ի՞նչ պետք է իմանան ՌԴ քաղաքացիություն չունեցող հայերը. նոր որոշում է ուժի մեջ մտնում
Հրդեհ՝ Աչաջուր գյուղի «Միջնահանդ» կոչվող հանդամասում
Ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին՝ չի ցանկանա կորցնել բարեկամ Իսրայելին
Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան

Մետաղական հանքարդունաբերության համար սահմանված պետտուրքը շատ ցածր է, արդարացի չէ

Նախօրեին ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի՝ միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակն է՝ երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձր շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը, խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները:

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս որոշումը վերաբերում է լիցենզիա ստանալուն, և նախկինում լիցենզիա ստացածները պետական տուրք չեն վճարելու։ Ըստ օրենքի՝ որոշումները հետադարձ ուժ չեն ունենում, հետևաբար, նրա խոսքով՝ արդեն իսկ արտահանում իրականացնողները սահմանված նոր պետտուրքը չեն վճարելու։ Սա վերաբերելու է նոր ստեղծված կամ նոր լիցենզիա ստացող կազմակերպություններին։

«Բոլոր դեպքերում, և՛ պետտուրքը, և՛ վճարները, պետք է սահմանվեն և ավելի բարձր լինեն, քան այժմ գործում են, որովհետև այն, ինչ հիմա կա, բնավճարների և մյուս պարտադիր վճարների տեսքով, որոնք սահմանված են մետաղական հանքարդունաբերության համար, շատ ցածր են, ինչն արդարացի չէ»,-ասաց Վարդանյանը։

Նազելի Վարդանյանի խոսքով՝ պարտադիր վճարները՝ օդի, ջրօգտագործման թույլտվություն կամ բնավճարներ, շատ ցածր են, որովհետև տարիներ շարունակ հանքարդյունաբերությունն արտոնյալ ճյուղ է եղել և նույնիսկ այդ արտոնությունների պայմաններում շատ կազմակերպությունների արտոնություններ են տվել կառավարության որոշումներով, օրինակ՝ հետաձգել են մի քանի տարով այդ մաքսավճարները կատարելը․ «Այսինքն՝ այդ արտոնյալ պայմանները միշտ ստեղծված են եղել, բայց նույնիսկ այդ պայմաններում մեր համախառն ներքին արդյունքով մեր մետաղական արդյունահանությունը կազմում է 2,8 տոկոս, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը 40 տոկոս է, տուրիզմը՝ 15 տոկոս, 2,8 տոկոսը շատ ցածր է՝ հաշվի առնելով և՛ գունավոր մետաղների գները միջազգային շուկայում, և՛ արտահանման ծավալները, որովհետև արտահանման ծավալներով առաջին տեղում է գտնվում հանքարդյունաբերությունը, այսինքն՝ արտահանվում է շատ, բայց ՀՆԱ-ի մեջ տոկոս չի կազմում, ինչը նշանակում է, որ մեր բնական պաշարները արտահանվում են, բայց մեր պետությունը, մեր բնակչությունը դրանից օգուտ չեն ստանում»,-ասաց Նազելի Վարդանյանը։

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մետաղների հայթայթումը ուղղակի քանդում է Հայաստանը էկոլոգիայի տեսանկյունից, և սա մեր դժբախտությունն է․«Այն բոլոր տարածքները, որտեղ իրականացվում է հանքարդյունաբերություն, այլևս պիտանի չեն ապրելու համար և ոչ միայն ապրելու, դրանք նաև բացասական ազդեցություն են ունենում շատ ավելի լայն տարածքների վրա»,-ասաց բնապահպանը։

Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները։ Կարինե Դանիելյանի խոսքով՝ շատ լավ է, եթե դա իրականացվի, եթե մեխանիզմներ լինեն, ուրեմն դա կլինի այդ ոլորտի առաջին քայլը։

«Ինձ համար ցանկացած նոր լիցենզիայի թույլտվություն անձնական դժբախտություն է, ցավոք, որևէ փոփոխություն այստեղ չեմ տեսնում, տնտեսական շահը գերադասվում է ամեն ինչին, երկրորդվում է վտանգավորությունը, դա ազգի դժբախտությունն է»,-նշեց Դանիելյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում