Սահմանադրական դատարանը 5-րդ օրն է` քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը: Բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Բարձր դատարանը դատաքննությունը պետք է ավարտի մինչև այս ուրբաթ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբաններ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի հետ;