Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվավոր նախագահ, Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրման ինստիտուտի գործադիր խորհրդի նախագահ Գորան Լենմարկերին: Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը եւ դրա հեռանկարները: Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Իր հերթին Գորան Լենմարկերն համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: