Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանին ինքնին բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հավաքված փաստերը և վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։

, Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գոյություն ունի նախադեպային պրակտիկա, և կարելի է դա հիմնավորել, որ նրանց ներկայությունը ինքնին կյանքի իրավունքի խախտում է։

«Այստեղ բաղադրիչները կարող են լինել տարբեր՝ Ադրբեջանի կողմից ատելության և թշնամանքի քարոզը, այն պատերազմական հանցագործությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ կատարվել են, խոշտանգումները և այլն։ Հաշվի առնելով, որ զինվորականները ադրբեջանական իշխանությունների և, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղիղ ենթակայության ներքո են, հետևաբար նրանք այդ քաղաքականությունն իրականացնելու են։ Առավել ևս նրանց կողմից կազմակերպվում են ժամանակ առ ժամանակ կրակոցներ»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև կարևորեց, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, որը նույնպես Ադրբեջանի կողմից խախտվել է։

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է նաև բնակիչների սեփականության իրավունքը։

«Խոսքը վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ամբողջ սահմանային հատվածին։ Խոսքը թե արոտավայրերից օգտվելու, թե սեփականության իրավունքով հողեր օգտագործելու, վարելահողերից օգտվելու, տները օգտագործելու մասին է»,- նշեց Թաթոյանը։

Ադրբեջանը նաև խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը։ Ըստ Թաթոյանի՝ դա նույնպես կարևոր է, որովհետև ադրբեջանական զինվորականների ներկայությունը Հայաստանի ճանապարհներին, Սյունիքի համայնքները իրար միջև կապող ճանապարհներին սահմանափակում է բնակիչների ազատ տեղաշարժը։

«Բնակիչները խուսափում են երեկոյան ժամերին, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, բայց առավել խուսափում են Կապանից մինչև Ճակատեն և մյուս գյուղերը երթևեկելուց։ Խոսքը նաև նրանց դրոշների և ցուցանակների մասին է, որովհետև նրանք օգտագործում են այդ դրոշները և ցուցանակները ակնհայտորեն հոգեբանորեն ազդելու և ահաբեկելու նպատակով»,- եզրափակեց Թաթոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում