Sunday, 05 07 2026
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում

Ժողովրդի հիշողության մեջ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասոցացվում են Հոկտեմբերի 27-ի հետ

Սահմանադրական դատարանում  նախօրեին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի հարցի, թե արդյոք Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի դեպքերի մասին հիշողություններն ազդել են ընտրողի դիրքորոշման վրա, Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ Հոկտեմբերի 27-ը նախկին իշխանությունների հետ կապելը անբարոյականություն է։

Եվ սա այն պարագայում, երբ նախօրեին Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը նշել էր, որ դեռևս 1999 թվականին ինքն ասել է, որ եթե ահաբեկչությունը չբացահայտվի, ապա ժողովուրդը Քոչարյանին է կասկածելու․ «Գիտեք, որ ժողովուրդը 22 տարի ապրում է Ձեր նկատմամբ այդ կասկածով»,-գրել էր տիկին Բախշյանը։

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը Դավիթ Հարությունյանին առաջարկում է  Շահ Աբասի օրինակով զգեստափոխվել, գնալ ցանկացած գյուղ, զրուցել հովվից մինչև հասարակ գյուղացի հարցնի, թե հոկտեմբերի 27-ի կազմակերպիչն ով է։ Գնա նույն գյուղի դպրոց, հարցնի ուսուցչին, գնա մեկ այլ քաղաք հարցնի գիտնականին ու բոլորը նույն մարդու անունն են տալու․ «Այսինքն անկախ նրանից, թե դատարանը որոշել է, չի որոշել, բացահայտել է, չի բացահայտել կազմակերպիչներին, ժողովրդի մեջ 99 տոկոսի  գիտի նրանցից երկուսի անունը՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան։ Ժողովուրդն ինքն իր մեջ որոշել է, թե ով է  Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը։

Ժողովրդի հիշողության մեջ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասոցացվում են Հոկտեմբերի 27-ի հետ։  Հիմա Դավիթ Հարությունյանների ջղաձգումները, ջղաձիգ հայտարարությունները պայմանավորված են Հոկտեմբերի 27-ի հնարավոր բացահայտմամբ»,-ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ դատաիրավական բարեփոխումներից հետո վստահաբար Հոկտեմբերի 27-ի գործը նոր թափով քննվելու է և այդ միտքը հանգիստ չի տալիս նախկիններին․ «Իսկ 27-ի գործը պետք է նորոգվի, քանի որ նախկին դատական նիստերին ես մասնակցել եմ ու  կարող եմ վստահաբար ասել, որ դատարանն ամեն ինչ անում էր, որ կազմակերպիչների մասին խոսք անգամ չգնա։ Օրինակ 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ դատավոր Սամվել Ուզունյանը 6 ամսով հետաձգեց  դատավարությունը առանց որևէ բացատրության։ Իսկ բացատրությունը մեկն էր՝ նրանք պարզապես վախենում էին, որ Նաիրի Հունանյանը ընտրություններից առաջ կարող էր բերանից բան թռցնել։ Դատական նիստերի ժամանակ հենց Նաիրի Հունանյանը փորձում էր խոսել, մեկ էլ հայտարարում էին, թե  սննդային թունավորում է ստացել։ Ուզունյանը Նաիրի Հունանյանին զրկեց անգամ վերջին խոսքի իրավունքից։ Ես բազմաթիվ միջնորդություններ եմ արել որպեսզի որպես վկա դատակոչվեն Սերժ Սարգսյանը, Քոչարյանը, բայց  այդ միջնորդությունները մերժվեցին ու ամեն ինչ արվեց կազմակերպիչների մասվ գործը կարճել։ Այս պայմաններում քննված քրեական գործը չի կարող լիարժեք չվերաբացվել»,-ասաց Եղիազարյանը՝ ավելացնելով, որ կազմակերպիչների մասով անջատված գործի նոր քննության կազմակերպումը օրակարգային հարց է։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Դավիթ Հարությունյանի պնդումները, թե հոկտեմբերի 27-ը նախկին իշխանությունների հետ կապ չունի, իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ նախկին իշխանություններն ակնհայտորեն հովանավորել են հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարածներին։ «Դա արել են դատական մակարդակով, դատախազական մակարդակով, երբ հայտարարվում էր, որ հոկտեմբերի 27-ի գործը ուչաստկովիի մակարդակի գործ է։ Ամեն ինչ արվեց, որ ցուցմունքներով  և դատական այսպես կոչված խեղկատակությամբ արտաքին և այլ կազմակերպիչների մասով չբացահայտվեց»,-ասաց Սաֆարյանը։

Մեր դիտարկմանը՝ այս պարագայում Դավիթ Հարությունյանի  կողմից նմա պնդում անելն ինչպես կարելի է որակել՝ դեմագոգությո՞ւն, Սաֆարյանը պատասխանեց․ «Ես թողնում եմ դա Դավիթ Հարությունյանի բարոյականության և խղճի վրա, եթե այն ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում