Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Սա պետք է հասկանանք, դեսպանների Շուշի այցի կապակցությամբ

Ադրբեջանում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպաններ  Ալիևի նախաձեռնությամբ մեկնել են օկուպացված Շուշի, իսկ նրանցից ոմանք էլ կիսվել իրենց «տպավորություններով»: Շուշի մեկնած և «տպավորված» դեսպանների ցանկը լայն է, աշխարհի տարբեր գոտիներից՝ Եվրամիությունից՝ Ավստրիա, Հունգարիա, Բուլղարիա և այլ երկրներ, մինչև ասիական ռեգիոն՝ Չինաստան, կամ Ամերիկա մայրցամաք՝ Մեքսիկա, Կոլումբիա, և այլն: Ընդ որում, նրանց շարքում կան երկրներ, որոնց հետ Հայաստանն ունի միանգամայն դրական հարաբերություն:

Հասկանալի է, որ օկուպացված Շուշի այցը արժանացել է Հայաստանի հանրության վրդովմունքին: Շուշի չեն այցելել Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և ՌԴ դեսպանները: Այդ հանգամանքը թերևս հասկանալի է և վկայում է, որ նրանք այդպիսով ընդգծում են արցախյան հակամարտության վերջնական կարգավորման բացակայությունը, ու քանի որ ամեն ինչ կարգավորված չէ, ուրեմն կարգավորված կամ համաձայնեցված չէ ոչինչ: Դա բոլորովին չի նշանակում, որ նրանք չեն ընդունում Շուշիի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության փաստը: Չխաբենք ինքներս մեզ, այդ փաստն ընդունված է: Սակայն, համանախագահների վարքագիծը հուշում է, որ նրանց համար ամբողջական չէ այդ փաստի քաղաքական գինը, որ թե հավաքականորեն, թե առանձին-առանձին նրանք թերևս ակնկալում են Բաքվից: Եվ սա արդեն շաղկապված է թե Արցախի հարցի լայն շրջանակի, թե ռեգիոնալ և թե աշխարհաքաղաքական հարցերի հետ: Որովհետև, այստեղ կա թերևս ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հարց:

Ինչ վերաբերում է Շուշի այցելած երկրներին և այդ հանգամանքի հանդեպ հանրային վրդովմունքին, ապա թերևս շատ կարևոր է հասկանալ մի բան: Որևէ պետություն, առանց բացառության որևէ պետություն Հայաստանի հետ չի կառուցելու որևէ հարաբերություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերության հաշվին: Նրանք կարող են ունենալ խնդիրներ Բաքվի ու Անկարայի հետ, դիտարկել Հայաստանը այդ խնդիրների լուծման համատեքստում որպես օգտակար գործոն կամ հանգամանք, բայց այդ իրողությունն էլ չպետք է Հայաստանի համար դառնա խայծ: Կարող է դառնալ իր հերթին սեփական խնդիրները լուծելու միջոց, սակայն ոչ թե խայծ: Որևէ երկիր Հայաստանի հետ հարաբերություն չի կառուցելու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հայկական խնդիրների օրակարգի հիմքով: Հետևաբար, Հայաստանն էլ իր հերթին պետք է որևէ երկրի հետ հարաբերություն փչացնելու ռիսկ չգեներացնի կամ հարաբերություն փչացնելու անզգուշություն ու անշրջահայացություն չցուցաբերի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այդ երկրների հարաբերության «հիմքով»: Այո, մեզ համար շատ ցավալի է, որ տարբեր երկրներ այցելում են պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի, բայց մենք այդ հանգամանքը պետք է դիտարկենք «սեղմած ատամներով», որովհետև ունենք այդ երկրների հետ հարաբերության, աշխատանքի օգնությամբ մեզ համար կենսական, հիմնարար նշանակության խնդիրներ լուծելու անհրաժեշտություն, այդ թվում և ինչու ոչ՝ գցելով ապագայում Շուշիի վերադառնալու հնարավորության ռազմավարական հիմքեր: Հետևաբար, պետք է սեղմել ատամներն ու աշխատել աշխարհի հետ, հասկանալով, որ այդ աշխարհը մեզ հետ միասին չի լինելու Ադրբեջանի և Թուրքիայի հետ թշնամության ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում