Անձնական տվյալների պաշտպանության կարևորությունը կապված չէ միայն 2020 թվականի մարտահրավերների, այլ առհասարակ գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս անձնական տվյալների պաշտպանությունը նոր մարտահրավերների առաջ է կանգնած, քանի որ օր օրի անձնական տվյալների օգտագործման ծավալները մեծացել են։
Հայրապետյանի խոսքով՝ և տեղական, և միջազգային օրենսդրությունը քայլում է տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց։ «Բայց ինչքան դրան զուգահեռ ավելանա մարդկանց համացանցային հիգիենան, ինչքան ավելանան գիտելիքները, այնքան ավելի պաշտպանված կլինի հասարակությունը, պետությունը»,-ասաց Հայրապետյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում