Կորոնավիրուսով հիվանդանալու ամենախոցելի տարիքը 18-49 տարեկանն է, հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Նա պարզաբանել է, որ դա այն տարիքային խումբն է, երբ ակտիվ շփումները շատ են: Այդ տարիքի անձինք հաճախ են օգտվում հասարակական տրանսպորտից, շփվում աշխատանքից դուրս և աշխատանքի ընթացքում:
Վիճակագրությունը նաև փաստում է, որ բոլոր վարակվածների կեսից ավելին վարակվում է ընտանեկան կամ ընկերական շրջապատում: