Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Որպես առաջին հավաք՝ սա միանգամայն կայացած էր, ձեռք բերվեցին որոշակի կանոնակարգային պայմանավորվածություններ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

https://medialab.am/wp-content/uploads/2021/04/%D5%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC-%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6.jpeg

Այսօր արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել է «Պետք է փորձենք մշտական գործող ֆորմատ ձևավորել իմ մասնակցությամբ և արտախորհրդարանական ուժերի ներկայացվածությամբ: Մենք սա դիտարկում ենք որպես, այսպես ասած, մեր հանրային կյանքի, քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի օրակարգային հարցերի քննարկման հարթակ ու եթե կարելի է այսպես ասել՝ մտագրոհի տեղ, որտեղ կարող ենք բոլոր հնարավոր հարցերը քննարկել»։ Դուք նույնպես մասնակցում էիք։ Ինչպե՞ս եք գնահատում այս ձևաչափով առաջին հանդիպումը։

-Եթե կհաջողվի այդ հարթակը դարձնել քաղաքական մտագրոհի տեղ, ապա Հայաստանը մեծապես շահած կլինի ոչ միայն շոշափելի ինչ-ինչ արդյունքներով, այլև երկրում կներդրվի քաղաքական նոր մշակույթի մակարդակ, ինչն առավել էական է պահպանողականներիս տեսակետից. կավանդութացվի հեռահար մի կանոն: Որպես առաջին հավաք՝ սա միանգամայն կայացած էր, ձեռք բերվեցին որոշակի կանոնակարգային պայմանավորվածություններ:

Պարոն Հայրապետյան, որքանո՞վ եք արդյունավետ համարում այսպիսի ձևաչափով հանդիպումները։

-Որևէ բան երաշխավորել չեմ կարող, սակայն այսօրվա մթնոլորտը հույս ներշնչում է, թե արդյունավետ կարող է լինել, մանավանդ եթե խորքում դրվի օդ ու ջրի պես Հայաստանին անհրաժեշտ այլընտրաքային, համակշռող ինստիտուտների կառավարման մեթոդաբանությունը: Ժամանակակից աշխարհում նույնիսկ գերհզոր երկրները, ելնելով իրենց համալիր անվտանգությունից, չեն կարողանում իրենց թույլ տալ կենտրոնաձիգ ու մոնոլիտ, դրանով իսկ՝ խոցելի համակարգերի շռայլություն: Կապրենք՝ կտեսնենք:

-Շատ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են մասնակցում այդ հանդիպումներին, հիմնականում նաև ռուսամետ կողմնորոշման։ Սա որևէ խնդիր չի առաջացնո՞ւմ Ձեզ համար։

-Ռուսամետները մեր հասարակության մի շոշափելի հատվածն են, ինչը անտեսել անհնար է: Եթե կյանքում գոյակցում ենք նրանց հետ, ապա քաղաքական կյանքում ևս պարտավոր ենք հաշվի առնել այդ գործոնը: Անհաղթահարելի խնդիրների առաջացման պարագայում ոչ ոք չի կարող արգելել, որ հաջողություն մաղթենք նախաձեռնությանն ու հեռանանք ասպետաբար:

Գործնական քայլեր արդյոք որևէ կերպ կարելի՞ է իրականացնել այսպիսի հանդիպումների շրջանակում։ Մասնավորապես, ի՞նչ հարցեր եք բարձրացրել Դուք։

-Ես բարձրաձայնել եմ պետականավարման կոնցեպցիայի մի քանի հարց: Իսկ գործնական արդյունավետությունը հենց առաջին իսկ հանդիպումից կարող եմ արձանագրել: Ես իմ տարակուսանքն արտահայտեցի, թե ինչո՞ւ պետք է նորաստեղծ պարեկային ծառայության մեքենաների վրա գրված լինի ոչ հայատառ ու ոչ հայերեն: Վարչապետն անմիջապես հանձնարարեց արձանագրողներին, որ հարցը ներառեն, ու հայտարարեց, որ մեքենաների հետագա խմբաքանակը կլինի հայալեզու ու հայատառ: Առաջին անգամվա համար այս մեկ և կարևոր լուծումն արդեն իսկ քիչ չէ: Հետագայում կփորձենք այնպես անել այդ հարթակում, որ նման հարցեր բարձրացնելու խնդիր իսկ չլինի՝ ոլորտների պատասխանատուները լինեն կոմպետենտ ու պետականակենտրոն մարդիկ, ում ուղեղի ծալքերում լեզվի՝ որպես մեր ինքնության գերագույն ցուցիչ ու ազգի Հոգու առանցք՝ հարց չառաջանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում