Friday, 26 04 2024
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ

Վրաց նախարարը Սադախլո-Բագրատաշենի կամուրջի կառուցումը համարում է հայ-վրացական բարեկամության ևս մեկ օրինակ

Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա նոր կամուրջի կառուցումը համարում է հայ-վրացական բարեկամության ևս մեկ վկայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Մենք ավանդույթ ունենք, կառուցում ենք կամուրջները միասին, և այդ կամուրջները անվանում ենք բարեկամության կամուրջներ։ Հիմա այս շուրջ 200 մետր երկարությամբ կամուրջը անվանել ենք «Բարեկամության կամուրջ», որը բացվելու է հաջորդ տարի: Սա ենթակառուցվածքների առումով լավագույն ծրագիրն է, որը փաստում է, թե որքան բարեկամական են հայ և վրացի ժողովուրդները»,-ասաց Կարսելաձեն:

Նա նկատեց, որ սա առաջին համատեղ ծրագիրն է, սակայն հավելեց, որ հիմք կա՝ քննարկելու համատեղ նոր ծրագրեր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է այն լայնամասշտաբ ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում: Կարսելաձեն իր հերթին ևս ներկայացրել է Վրաստանում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերը: Կարսելաձեն կարևորեց այս փորձը՝ համատեղ ծրագրերի իրականացման համար։ «Կարելի է ասել, որ մենք նոր համատեղ ծրագրեր իրականացման ճանապարհին ենք»,-նշեց նա:

Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ կամուրջի կառուցման հարցը քննարկվել է դեռևս 2012 թվականից, 2017 թվականին ստորագրվել է վարկային համաձայնագիրը, բայց աշխատանքները կարևոր պատճառներով տեղի չի ունեցել։ «Մեր համատեղ ջանքերի արդյունքում կարողացանք հասնել նրան, որ այդ աշխատանքը տեղի ունենան: Հայաստանի հյուսիսային ուղղությունը՝ ոչ միայն Վրաստանի, այլև ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ճանապարհը անցնում է հենց այս կամրջով։ Իհարկե, մենք ունենք այլ անցակետեր, բայց սա ամենաինտենսիվ շահագործվող ուղղություն է, որովհետև դեպի Լարս տանող ճանապարհը անցնում է հենց այստեղով։Հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք բեռնաթափել այս ուղղությամբ հիմնական ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումները»,-ասաց Պապիկյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում դեպի Գոգավան տանող ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ։ Այս տարի այդ աշխատանքները կավարտվեն։ Հայաստանի կողմից շուրջ 40 կմ ճանապարհ այս պահին կառուցվում է, գործընկերները նախորդ տարի կառուցել են իրենց հատվածը։

Կամուրջի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի մայիսին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում