Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները այսօր ամենաբարձր մակարդակի վրա են. Արամ Սաֆարյան

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը կարծում է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր ամենաբարձր մակարդակի վրա է Հայաստանի անկախության 30 տարիների կտրվածքով: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպմանը՝ Արամ Սաֆարյանը արձանագրեց, որ երկկողմ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները երբեք այսքան փոխկապակցված, փոխհամաձայնեցված, այսքան խորքային ընդգրկում ունեցող չեն եղել, որքան վերջին ամիսներին են:

– Պարոն Սաֆարյան, Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա իր առաջին արտասահմանյան այցն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Երկու ղեկավարները անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հարցին, սահմանային իրադրությանը, ռազմագերիների հարցին, ռուսական պատվաստանյութերի մատակարարմանը և այլն: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այցի հիմնական նպատակը և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այս հանդիպումից հետո՝ հատկապես անվտանգությանը և ռազմագերիներին վերաբերող հարցերի առնչությամբ:

– Շնորհակալություն: Այս այցելությունը, իբրև քաղաքական երևույթ, իր մեջ ունի մի քանի պատգամ:

Առաջին պատգամն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, շուտով՝ նաև վարչապետը, իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա: Սա ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության, պաշտոնական Մոսկվայի տեղը Հայաստանի քաղաքական իրողությունների մեջ, ինչպես նաև այն հանգամանքը, թե Հայաստանի՝ օրինական ընտրված իշխանությունը ինչ կարևորություն է տալիս իր ռազմավարական դաշնակցի հետ բազմաբնույթ հարաբերությունները կարևորելու խնդրին և դրա իրականացմանը պատրաստ է ձեռնամուխ լինելու անհապաղ՝ ընտրություններից անմիջապես հետո:

Երկրորդ պատգամը. նախընտրական քարոզարշավի շրջանում Հայաստանի տարբեր քաղաքական ուժեր շատ կարևոր, դիպուկ և սկզբունքային գաղափարներ են արտահայտել: Այդ գաղափարները 20 օրվա ընթացքում թրծվել ու հղկվել են գաղափարախոսական բախումների, հեռակա և առկա վիճաբանությունների միջոցով: Այդ դատողությունների մեծ մասը վերաբերում էին Ադրբեջանի հետ առկա քաղաքական լարվածությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր մակարդակին և մեր տարածաշրջանում Հայաստանի տեղն ու դերը որոշելու, մեր ինքնիշխանությունը ապահովելու, մեր անվտանգությունը ամրապնդելու խնդիրներին: Այս առումով Փաշինյան-Պուտին երկխոսության իմաստը կարելի է հանգեցնել այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունը, իբրև Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական առաջատար գործընկեր և անվտանգության ու ինքնիշխանության քաղաքական երաշխավոր, ականջալուր է մեր խնդիրներին, հասկանում է մեր հոգսերը, պատրաստ է իբրև դաշնակից մեզ օգնելու և ջանք չի խնայելու իր ազդեցությունը Ադրբեջանի վրա գործադրելու, որպեսզի բարձրացված խնդիրները լուծվեն:

Որո՞նք են այդ խնդիրները: Մի քանի մեծ խումբ է: Առաջինը խումբը մեր սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն է: Սա ամենաբարդ խնդիրը չէ, բայց կարևոր է, որ այստեղ հեղինակավոր արբիտր լինի, որովհետև, ինչպես գիտեք, վարչական սահմանները խորհրդային հանրապետությունների միջև գծվել են 1921-24 թթ. ընթացքում, որոշակի փոփոխություններ են ունեցել 1930-ական և անգամ 1960-ական թթ.-ին: Եվ այսօր խնդիր կա լուծելու այս հարցը հեղինակավոր միջնորդի օգնությամբ, որպիսին է, փաստորեն, Ռուսաստանը, որովհետև ունի բացառիկ հարաբերություններ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, երկուսի վրա էլ ունի իր ազդեցությունը և իր պատմական մասնակցությունը ունի, – սա կարևոր հանգամանք է, – այդ սահմանների՝ ժամանակին գծված լինելու հետ և պատրաստ է այսօր գործադրել այդ ռեսուրսը, որպեսզի այդ սահմանային վեճերը կարգավորվեն, հաստատվեն առանց պատերազմի վերաճելու:

Մյուս խումբը մեր գերիներին առնչվող հարցերն են: Մենք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով իրավունք ունենք ակնկալելու, որ տեղի կունենա գերիների փոխանակություն՝ «բոլորը՝ բոլորի դիմաց»: Մենք իրավունք ունենք ակնկալելու, որ մեր գերիներին, առանց անհարկի բարդացնելու, առանց այս գործընթացը ավելորդ ձևով քաղաքականացնելու, առանց թշնամանքի և ատելության քարոզի միջով անցկացնելու, մոտակա, ամենասեղմ ժամկետներում հետ կհանձնեն մեզ: Մենք իրավունք ունենք սա ակնկալելու և մեր հասարակության պահանջը իշխանություններից եղել է այն, որ գործադրվեն բոլո՛ր ռեսուրսները, որպեսզի այս մարդիկ վերադառնան իրենց հարազատներին: Ինչպես տեսնում եք՝ գործընթացը շարունակական է և արդեն երկու փուլով տեղի է ունեցել, բայց մեծ մասը դեռ չեն վերադարձել և այդ մեծ մասին մենք սպասում ենք: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ երբ Հայաստանի ղեկավարը ՌԴ ղեկավարին ասում է՝ «խնդրում եմ, Ձեր ազդեցությունն ու հնարավորությունները գործադրեք, որ այս գործընթացը արագանա», և մեզ հավաստիացնում են այդ մակարդակով, որ Ռուսաստանը ջանք չի խնայելու նոյեմբերի 9-ի՝ իր նախաձեռնած համաձայնագրով նախատեսված այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու:

Երրորդ հանգամանքը. ես արձանագրում եմ, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունը այսօր ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա է: Մեր ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական հարաբերությունները երբեք այսքան փոխկապակցված, փոխհամաձայնեցված, այսքան խորքային ընդգրկում ունեցող չեն եղել, որքան վերջին ամիսներին են: Մեր զինված ուժերը այսօր վերապատրաստվում և մոդեռնիզացվում են ռուսաստանցի գործընկերների օգնությամբ:

– Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերջին ամիսներին հաճախ է ընդգծում Ռուսաստանի և հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության դերը հայկական զինուժի վերազինման և արդիականացման հարցում: Դրա առարկայական դրսևորումներն արդեն տեսանելի՞ են:

– Այո, իհարկե: Մենք, որպես հետազոտական կազմակերպություն և քաղաքական վերլուծություն իրականացնող կառույց, ուշադրությամբ հետևում ենք մեր բանակի և զինված ուժերի, այդ թվում՝ սահմանապահ ուժերի զարգացմանն ու արդիականացմանը և արձանագրում ենք, որ պետք է շատ բավարար համարել մեր բանակի վերակազմակերպման գործընթացը: Մի քիչ ժամանակ է պետք, որպեսզի մեր բանակը 44-օրյա պատերազմից հետո ուշքի գա, ունենանք էֆեկտիվ և ինքնաբավ պաշտպանական համակարգ, և այդ ժամանակը մենք պիտի օգտագործենք վերազինվելու, սպառազինվելու և արդիականանալու վրա: Այս պրոցեսն ընթացքի մեջ է: Դրա համար եմ ասում, որ փաստացի երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցությունն այսօր վերջին 30 տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակի վրա է:

Երրորդ խմբի մեջ մի բան էլ կուզեի ավելացնել՝ սահմանապահ ուժերի հարցը: Շատ կարևոր է, որ Հայաստանի խնդրանքով ՌԴ-ն ոչ միայն իրականացնում է հարևան Թուրքիայի և հարևան Իրանի հետ ավանդական սահմանային պաշտպանության հարցերը, այլև վերջին ամիսներին ստանձնել է Նախիջևանի և Ադրբեջանի մի մասի հետ մեր սահմանների պաշտպանությունը:

Ես կարծում եմ՝ մեր ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարությունը սխալ չի արել՝ դիմելով Մոսկվային, որպեսզի Ռուսաստանը ստանձնի մեր սահմանների պաշտպանության հարցը մինչ այն ժամանակը, երբ մեր զինված ուժերը ինքնուրույն ի վիճակի կլինեն արդյունավետորեն այդ խնդիրը լուծելու:

– Այսինքն՝ սա ժամանակավո՞ր է:

– Նախ, ես կարծում եմ, որ սա ժամանակավոր է: Երկրորդը՝ սա կապված է մեր փոխադարձ վստահության հետ: Ասեմ ավելին. մենք՝ Եվրասիական փորձագիտական ակումբը, մի քանի առիթով հայտարարել ենք, որ կուզենայինք՝ Հայաստանում լիներ ոչ թե մեկ ռուսական հենակետ՝ Գյումրիի 102-րդ հայտնի ռազմաբազան, այլ ևս մի լիարժեք, ինքնուրույն հենակետ կառուցեին Գորիսում, և այդ հենակետից կարող էր իրականացվել ռուս սահմանապահների ծառայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհով:

Ամեն դեպքում, ինչքան ռուս գործընկերները պատրաստ կլինեն՝ այդքան էլ կտևի այդ համագործակցությունը: Եթե մենք ասենք՝ «խնդրում ենք, ընդմիշտ ստանձնեք այդ սահմանների պաշտպանության հարցը», և նրանք հարմար գտնեն՝ կարող է պայմանագրով ձևակերպվել և դառնալ իրողություն: Այնպես, ինչպես 1997 թ. կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին հիմնարար պայմանագիրը: Բայց կարող է նաև այնպես լինել, որ ռուսներն ասեն՝ «եկեք 5 կամ 10 տարով կնքենք՝ մինչև ձեր բանակը ոտքի կանգնի»: Ուստի առաջ չընկնենք, այլ ուղղակի արձանագրենք, որ շատ արժեքավոր է, և մեր ժողովուրդը պիտի շնորհակալություն հայտնի, որ ռուսական զինված ուժերը համաձայնել են իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի ցավոտ և զգայուն կետերի պաշտպանության և այնտեղ գործունեություն ծավալելու հարցերը: Սա պաշտպանական խնդիրների կծիկն էր:

Գոյություն ունի նաև տնտեսական և հումանիտար-մշակութային հարցերի համալիր, որը նույնպես շատ կարևոր է:

Հարցազրույցը վարեց Արամ Սարգսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում