Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Արմենիա» առագաստանավի անձնակազմի բոլոր անդամներին` առաջին հայկական շուրջերկրյա նավարկության ավարտի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Արմենիա» առագաստանավի անձնակազմի բոլոր անդամներին` առաջին հայկական շուրջերկրյա նավարկության ավարտի կապակցությամբ։
Աշխարհի շուրջ և սփյուռքի ճանապարհներով կատարած Ձեր առաքելությունը ամուր խարիսխ է աշխարհասփյուռ մեր հայրենակիցների ազգային ոգու պահպանման ու հզորացման համար:
Ձեր նախաձեռնությունը, որն արժանի է բարձր գնահատանքի, հայրենասիրության յուրովի դրսևորում է՝ մեր ազգային ինքնությունը աշխարհին լսելի դարձնելու և պետականության արժեքները նորովի ներկայացնելու առումով։
Կրկին շնորհավորում եմ բարեհաջող նավարկության ավարտի առթիվ և ցանկանում նորանոր նվաճումներ Ձեր անձնակազմին,-ասված է քաղաքապետի ուղերձում։











































