Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

«Վերջին 3 տարում Էրդողանը խորտակել է Թուրքիայի տնտեսությունը». Փայլան

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տնտեսական գծով փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած 3 տարիների տնտեսական ցուցանիշների մասին, հաղորդում է Ermenihaber-ը։

Հայ պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ապա ներկայացրել մի շարք ցուցանիշներ:

Ըստ այդմ՝

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է՝ 4.55-ից հասնելով 8.70 լիրա/1դոլար ցուցանիշի:​

Թուրքիայի տնտեսությունը աշխարհի մեծ տնտեսությունների շարքում 18-ից նահանջել է 20-րդ հորիզոնական:

Ազգային համախառն եկամուտը 860 մլրդ դոլարից նվազել է 700 միլիարդի՝ մեկ շնչի հաշվով 10600 դոլարից նվազելով 8500-ի:

2825 լիրա (326 դոլար) կազմող նվազագույն աշխատավարձը ավելի ցածր է, քան 2865 լիրա կազմող (330 դոլար) կազմող նվազագույն զամբյուղի պարունակությունը:

2018-ին 29 մլն 265 հազար կազմող աշխատողների թիվը 2021-ի ապրիլին կազմել է 28 մլն 83 հազար:

Նախագահական համակարգի 3 տարում գործազուրկների թիվը 10.8%-ից հասել է 13.9 մլն-ի՝ հատելով 10 մլն-ը:

Թուրքիայի վիճակագրական ծառայության 2021-ի հունիսի տվյալներով՝ սպառողի համար գնաճը եղել է 17.5%, իսկ արտադրողի համար՝ 42.8%: Ընդհանուր ինֆլյացիայի տոկոսը 30-ից բարձր է եղել:

3 տարում էլեկտրաէներգիան թանկացել է 97, գազը՝ 93 տոկոսով:

Փայլանն այս ամենը կապել է Էրդողանի «մեկ մարդու ռեժիմի» հետ՝ հիշեցնելով տնտեսության վերաբերյալ Էրդողանի հայտնի արտահայտությունը՝ «Տնտեսության պատասխանատուն անձամբ ես եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում