Ռուսաստանի առողջապահության նախարարությունն անդրադարձել է տղամարդկանց և կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա կորոնավիրուսի դեմ պատվաստումների ազդեցությանը։
Հղիություն պլանավորելիս կարևոր է պատվաստվել: Նախարարությունը շեշտում է, որ այսօր տղամարդկանց և կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա պատվաստանյութերի բացասական ազդեցության վերաբերյալ տվյալներ չկան, փոխանցում է TASS-ը։
Նշվում է նաև, ռուսական արտադրության պատվաստանյութերն անվտանգ են, մինչդեռ կորոնավիրուսային վարակն ինքնին կարող է բացասաբար ազդել վերարտադրողական ֆունկցիայի վրա:
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը հավելել է, որ COVID-19- ի դեպքում պատվաստանյութ չստացած հղի կանանց վաղաժամ ծննդաբերելու հավանականությունը 15-20% է:
Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Sputnik V-ով հղի կանանց պատվաստումների հակացուցումները հանվում են:
Նախարարությունը նախազգուշացրել է COVID-19-ի պատճառով ձվարանների և սերմնաբջիջների հնարավոր վնասի մասին: