Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հիմքը Հայաստանի և Թուրքիայի միջև չկարգավորված հարաբերություններն են

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության իմաստը, “թիրախը” ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը կամ հարաբերություններն են, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը և հարաբերությունները, կամ դրանց չգոյությունը, որն էլ Մոսկվան համարում է իր ազդեցության ուղղությունը կամ սահմանը հարավային ուղղությամբ։

Տաջիկա-աֆղանական սահմանի շուրջ լարումները վերլուծելիս պետք է ելնել այս կարևոր իրողությունից՝ Տաջիկստանի և Աֆղանստանի հետ սահմանը ռուսական ազդեցության սահմանն է Կենտրոնական Ասիայում, որի հավասարազորը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն է, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կամ սահմանը։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հիմքը Հայաստանի և Թուրքիայի միջև չկարգավորված հարաբերություններն են։ Շատ ողջունելի է մեզանում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները, բայց հիշենք՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կարող է վիճարկվել և այնուհետև անդամակցության հարց, նպատակահարմարության հարցը գալ օրակարգ այն պահին, այն ժամանակ, երբ Հայաստանը հասկանա, որ իր սուբյեկտայնությունն և անկախությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման մեջ չէ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու Իրանի հետ գործընկերային և բարեկամական հարաբերություններ հաստատելու մեջ չէ, նույնիսկ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեջ չէ, այլ Թուրքիայի հետ խոսելու ընդունակության։

Խոսել, ընդամենը խոսել, ոչ թե բարեկամանալ, ոչ թե հարաբերություններ հաստատել կամ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել, այլ խոսել թշնամի Թուրքիայի հետ։

Եթե պատրաստ ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը դնել սեղանին, ուրեմն պետք է այդքան խիզախություն ունենանք մեկնարկել Թուրքիայի հետ խոսելու գործընթաց։ Սա է հարցերի հարցը։

Մեր անվտանգության հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները գալիս են Թուրքիայից։ Մինչև երկխոսության և դիվանագիտական փակ կամ բաց խողովակներով չկսկսենք խոսել, երկխոսել Թուրքիայի հետ և հիմնահատակ չչեզոքացնենք Թուրքիայից եկող սպառնալիքը չենք կարող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցի նպատակահարմարության հարցը վիճարկել։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, մակարդակն է Հայաստանի քվազիանկախության պատճառը։ Ընդունակ կլինե՞նք Ռուսաստանի ճնշումներն ու Հայաստանում 5-րդ շարասյան ոռնոցը շրջանցել և սկսել խոսել, ընդամենը խոսել Թուրքիայի հետ, ուրեմն հեռանկարում անկախության շանս կունենանք, նաև ցանկացած միջազգային որևէ կառույցին, ռազմաքաղաքական դաշինքին և կազմակերպությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը քննարկել։

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության որևէ հարց քննարկելու այլ տարբերակ, այլ ճանապարհ չկա, համենայնդեպս ես այլ ուղի չեմ տեսնում։ Մնացած բոլոր տարբերակները, նաև նրանք, որ հիմա բոլորը քննարկում, վերլուծում են Հայաստանի հարավային սահմանների շուրջ Զասի վերջին հայտարարությունից հետո, անհեռանկարային են և անապագա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում