Friday, 26 04 2024
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ճանապարհին ռուսական «ինքնակամ կառույցները»

Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկիր է, բայց միևնույն ժամանակ Թուրքիայի հետ մեր հարաբերությունը այն օրինակն է, որ անգամ ՆԱՏՕ անդամի հետ պետք է գործընկերային հարաբերություն ունենալ: Այդ մտքի հեղինակը ՌԴ նախագահի մամուլի խոսնակն է՝ Դմիտրի Պեսկովը, որը միտքը արտահայտել է Ռուսաստանի պետական հեռուստաընկերությամբ: Հետաքրքիր միտք է, իհարկե: ՆԱՏՕ անդամ երկրների հետ պետք է գործընկերային հարաբերություն ունենալ և ՌԴ նախագահի խոսնակը խոսելով ՌԴ-Թուրքիա հարաբերության մասին, ակամա բավականին հիմնավոր փաստարկ է տալիս Հայաստանին՝ ՆԱՏՕ անդամ երկրների հետ իր հարաբերությունները առաջ տանելու համար: Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ Հայաստանի ընտրությունն այդ հարցում, ի տարբերություն Ռուսաստանի, պետք է լինի ոչ թե Թուրքիան, այլ ուրիշ երկիր կամ երկրներ:

Ռուսաստանն ազատ է գործընկերություն կառուցել Թուրքիայի հետ, Հայաստանն էլ միանգամայն ազատ է այդ գործընկերությունը կառուցել ՆԱՏՕ անդամ որևէ այլ երկրի հետ: Առավել ևս, որ կան այդպիսի երկրներ, որոնք միագամայն պատրաստակամ են Հայաստանի հետ հարաբերություն ատռուցելու և այն խորացնելու հարցում՝ Ֆրանսիա, Լեհաստան, Հունաստն, և ի վերջո անգամ ԱՄՆ, որը տարբեր մակարդակներով խոսել և ակնարկել է Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերություն սկսելու, ինչպես նաև այդ հարցում ՀԱՊԿ խոչընդոտների մասին: Իրական խոչընդոտը իհարկե հասկանում ենք բոլորս՝ Ռուսաստանի քաղաքական խանդ, որը այս դեպքում նույնիսկ մեղմ ձևակերպում է:

Միաժամանակ հասկանալի է նաև, որ Ռուսաստանի համար անընդունելի է լինելու «պեսկովյան փաստարկը», եթե այն վերաբերում է Հայաստանին, ոչ թե իրենց՝ այդ թվում Հայաստանի դեմ Թուրքիայի հետ գործընկերությունը այսպես ասած «հիմնավորելու» համար: Այդուհանդերձ, Հայաստանը թերևս պետք է համբերատար և համառ կերպով զինվի հենց այդ «պեսկովյան փաստարկներով», դրանցով առաջ մղելով Հայաստանի անվտանգային դիվերսիֆիկացիայի օրակարգը ռուսական իշխանության բոլոր մակարդակներում, իհարկե սկսած նաև այսպես կոչված փորձագիտական մակարդակից, որը դե ֆակտո ևս իշխանական միջանցք է, պարզապես «ինքնակամ կառույցի» կարգավիճակով, որը կառուցել են Հայաստանի ճանապարհի վրա:

Էական հարցերից մեկն այդ գործում այն է, որ այդ «ինքնակամ կառույցները» ունեն հայաստանյան հասարակական-քաղաքական սպասավոր շրջանակներ, որոնք միաժամանակ պատրաստ են հանուն անձնական կամ խմբային շահի, հանուն իշխանության հավակնությունների անել ամեն ինչ՝ Հայաստանի ճանապարհին կառուցված այդ ամենը «օրինականացնելու» համար: Թեև, դա այլևս դառնում է ավելի ու ավելի դժվար, որովհետև հայ ժողովրդի ներկայիս սերունդը առաջվանը չէ, դժբախտաբար իհարկե ծանր առիթով, քանի որ ռուս-թուրքական գործընկերության հետևանքը շոշափել է ոչ միայն պատմության դասագրքերում, այլ իր մաշկի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում