Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, երկուշաբթի լրագրողներին ասել է հանրապետության զինված ուժերի մամուլի քարտուղար Էդգարդ Արեվալոն:
Հիշեցնենք՝ կիրակի Ֆիլիպիններում կործանվել էր ռազմական С-130 ինքնաթիռը: Այն տեղափոխում էր 96 զինվորականի, ներառյալ 3 օդաչուի և անձնակազմի 5 անդամի, Կագայան-դե-Օրո քաղաքից Ջոլո կղզի՝ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ խմբի կազմում, ծայրահեղականների և ապստամբներին դիմակայելու համար։
Օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բաց է թողել թռիչքուղին և մխրճվել հարակից գյուղի մեջ, ինչից հետո հրդեհ է բռնկվել։