Monday, 22 06 2026
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
-
10:35
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից

Ընդդիմությունը քաղաքական կատեգորիա է, իսկ Քոչարյանն ու իր թիմը հավաքվել են մի տեղ ու էլի արյուն են ուզում տեսնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Վլադիմիր Առաքելյանը

Նիկոլ Փաշինյանը դատախազությունում անդրադարձել էր 44-օրյա պատերազմին և նշել էր, որ այդ պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա հանրությունը: Դուք այդպիսի քննության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը պնդում է, որ եթե այս իշխանությունը քննի, ապա օբյեկտիվ պատասխաններ չենք ունենա:

Մենք նույնպես այդպիսի ուսումնասիրության անհրաժեշտություն տեսնում ենք, որովհետև մենք տեսել ենք, թե պատերազմում ինչեր են կատարվել: Երկրորդը, դեռ պատերազմը չէր վերջացել, 5 րոպե չէր անցել, որ Նիկոլը ստորագրել էր այդ հրադադարի հայտարարությունը, միանգամից սկսեցին նրան անվանել դավաճան, հողատու: Դավաճանները գտնվում էին մի փակ տեղ, որ չէին երևում, չնայած մենք բոլորս գիտենք ովքեր են դավաճանները, իսկ Նիկոլին ասում էին դավաճան: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ գնացել է դատախազություն և դավաճանները պետք է ջրի երես դուրս գան, վքեր են դավաճանել, ովքեր են հողատու և այլն:

Կարծում եք, որ բանակի ներսում ռազմական պաշտոնյաներից նույնպես պատասխանատվության ենթարկվողներ պետք է լինեն այդ քննության արդյունքում:

Տեսեք, Սամվել Բաբայանը պարզ խոսում է և ասում է, թե ինչեր են կատարվել, ովքեր են կատարել և ինչի համար: Ընդ որում, Սամվել Բաբայանին էլ պետք է հարցաքննեն: Մյուս կողմից Մոսին (Մովսես Հակոբյան-խմբ) ինչքան սուտ տեղեկություններ կան, ասում է: բացի դրանից նա պետական գաղտնիք է ասում: Հիմա դա հարի՞ր է մեր ազգին: Եթե ինքը ծառայում է թուրքերին, դա իր խնդիրն է: Ընդ որում, խոսքը բոլոր գեներալների մասին է՝ մի քանի բացառություններով:

Այսինքն դուք ճիշտ եք համարում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է քննության առնվեն:

Այո, միանշանակ պետք է քննություն կատարվի, պետք է բաց քննություն լինի, որ հանրությունը իմանա՝ իրականում դավաճաններ ովքեր են եղել, հողերն ովքեր են տվել: Այսօր, որ դրանք կարողանում են էլի բարբաջեն, պետք է անպայման քննություն լինի, որ փակվեն որոշ բերաններ: Մենք էլ ենք սպասում այդ թվննությանը, որ տեսնենք՝ ովքեր են դավաճանել, որովհետև նույն դավաճանները պահանջում էին Նիկոլի հրաժարականը: Իրենց չհաջողվեց, որ Նիկոլին սպանեին: Եթե հաջողվեր սպանել, բնականաբար, ամեն ինչ կբարդվեր Նիկոլի վրա: Իսկ այսօր արդեն ի հայտ է գալիս ովքեր են այդ ամենի թիկունքում : Հանրությունն այսօր ավելի լավ գիտի, թե ովքեր են դավաճաններ ու ինչի համար են դավաճանել, քան դատախազությունը, քննչականը:

Օրերս Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ սա արհեստածին պատերազմ էր, իրենք ապացուցելու են դա, ցույց են տալու՝ ով է մեղավոր: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Ես ուղղակի զարմանում եմ, որ այն մարդիկ են խոսում պատերազմից, որն իրենք ստեղծեցին և իրենք էլ ուզում են հանրության առջև արդարանան,  իբր իրենք շատ լավն են եղել; Ոչ, ամենաառաջին մեղավորը հենց իրենք են: Երկրորդ, այդ մարդը սուտասան է: Նա եթերում ասաց, որ այս ընտրությունները լինել-չլինելու հարց են, հետո թղթակիցը հարց է տալիս, ասում է՝ ես այդպիսի բան չեմ ասել: Այդ տիպի մարդուց դուք ի՞նչ եք ուզում: Իրեն էլ կհասնի, այդպես չի մնալու, ինքն էլ պետք է պատասխան տա իր արածների համար: Ամեն մեկն իր արած-չարածների համար պատասխան է տալու: Մեզ ոչ Ռոբերտ է հետաքրքիր, ոչ Սերժը, ոչ էլ մյուսները, որոնք պատերազմը տարան պարտության: Ես դա հստակ կարող եմ ասել:

Ռոբերտ Քոչարյանը նաև ասել է, որ իրենք ռադիկալ ընդդիմություն են դառնալու:

Իրենք ոչ միայն ռադիկալ, այլ ընդհանրապես ընդդիմություն չեն կարող դառնալ: Իրենք ուղղակի կարող են պղտորել այս ազգի ճակատագիրը, ճակատագրի հետ խաղան, տանեն արյունահեղության: Իրենք այդպիսին են, իրենք ընդդիմություն չեն կարող լինել: Ընդդիմությունը քաղաքական կատեգորիա է, իսկ իրենք հավաքվել են մի տեղ ու էլի արյուն են ուզում տեսնել: Ես միշտ իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ իրենք առանց արյունի չեն կարող, բայց քանի որ մեր ժողովուրդը բանիմաց է, գիտակից, ուժեղ ու հասկացող, նմանների հերը կանիծեն, ով ուզում է լինի: Այնպես որ թող մի քիչ քիչ-քիչ վեր-վեր թռնեն:

Դուք կարծում եք, որ շատ բաներ կպարզվե՞ն, եթե լրջորեն ուսումնասիրվեն 44-օրյա պատերազմի հանգամանքները:

Այո, իհարկե, մենք էլ ենք դրան սպասում: Ես հիմա էլ կարող եմ ասել այդ ուսումնասիրության արդյունքները, ուղղակի չեմ ուզում առաջ ընկնել, բացել փակագծերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում