Մախաչկալայում վերսկսվել է մի խումբ ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունը:
Ինչպես հաղորդում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը, լուսաբացին շարունակվել է հատուկ գործողությունը ուղղված տան մեջ ամրացած ահաբեկիչների դեմ:
Նախնական տվյալներով՝ բանակցությունների արդյունքում ահաբեկիչներից մեկը հանձնվել է: Եվս մի քանիսը թաքնվել են տան նկուղում և դիմադրություն են ցույց տալիս հատուկջոկատայիններին:
Հատուկ ծառայությունների շարքերում զոհեր և վիրավորներ չկան:
Ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունը սկսվել էր երեկ ցերեկը և ընդհատվել էր մութն ընկնելուն պես:










































