Thursday, 02 05 2024
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվան միտումնավոր ստեղծեց մի վիճակ, որ Հայաստանն ուզի ռուսական ռազմակայանի ընդլայնում

Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումով գործուղվել է Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկվի Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմակայանի ընդլայնման հարցը: Թե ինչ մանրամասներ է պարունակելու քննարկումը, պարզ չէ, սակայն օրակարգում այդպիսի հարցի առկայության մասին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ քննարկվում է Սյունիքում ռուսական ռազմակայանի հենակետ ձևավորելու հարցը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ռուսները պատերազմի ժամանակ և դրանից հետո այնպիսի իրավիճակ են  ստեղծել Հայաստանում, մեր Զինված ուժերում, որ ռազմակայանի ընդլայնման հարցն անխուսափելի է դարձել․«Ռամաբազան կա, չկատարվող պայմանագրերը ևս կան, իսկ հիմա երկրորդ բազան բացառապես Ռուսաստանի շահերից է բխում։ Իրենք մեզ օգնելու ու պաշտպանություն կազմակերպելու  պատրվակով հիմա կտեղավորվեն ՀՀ արևելյան հատվածում։ Արցախում էլ խաղաղապահ զորքեր ունեն, իրենց դարավոր երազանքները իրականացան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝եթե մեր բանակը այժմ ամուր լիներ, հրաման կտային, որ ադրբեջանցիներին հեռացնեին մեր տարածքից․«Բայց իրենք այնպես արեցին, որ թուրքական հարձակումը լինի, հետո իրենք օգնեն՝ երբ իրենց է պետք։ Հիմա բանակն այն վիճակի է, որ Ադրբեջանի հետ նոր բախումների չի գնա։ Իրենք էլ առիթն օգտագործեցին այստեղ տեղավորվելու համար։ Մենք  կախվածություն ունենք դեռ այն ժամանակվանից, երբ 102-րդ ռազմաբազան տեղակայվեց այնտեղ, իսկ հիմա այդ կախվածությունն ավելի կմեծանա։ Այդ բազայից հիմա հրաժարվել չենք կարող, թուրքական սահմանը պահել է պետք։ 30 տարի գործակալների մի մեծ թիմ է այստեղ աշխատել, ամեն ինչ հանձնվել Ռուսաստանի  տնօրինությանը և բոլոր պայմանագրերը կնքել ի նպաստ Ռուսաստանի։ Կա՛մ  տգետ են եղել ու չեն հասկացել, թե ինչ են ստորագրում, կա՛մ էլ գործակալներ են եղել։ Պատերազմը պարտվեցինք, մեզ հիմա օգնող է պետք, իրենք էլ այդ առիթն օգտագործում են»։

Դիտարկմանը, թե Հայաստանը չէ՞ր կարող ապավինել այլ երկրների օգնությանը, քաղաքագետը պատասխանեց․«Փաստորեն չենք կարող։ Բացի այդ՝ ՀԱՊԿ պայմանագրում կան կետեր, որոնք մենք պետք է իրականացնենք։ Կան շատ խոչտընդոտներ, քանի որ մենք մի ռազմական բլոկի մեջ ենք։ Բայց նկատի ունենանք, որ այդ ռազմական բլոկը մեզ ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։ Դա չի նշանակում, որ պետք է համակերպվենք այս ամենի հետ։ Այս վիճակը կանցնի ու մենք կորոնենք նոր ուղիներ։ Այդ ուղիներն անպայման կգտնվեն։ Այս վիճակում դա դժվար կլինի անել։ Այլընտրանքը իրենց պարագայում՝ թուրքական հարձակումն է։ Մի անգամ ձայն չեն հանել՝ թե ինչո՞ւ եք մտել անկախ հանրապետության տարածք։ Կարծում եք՝ եթե Ռուսաստանն այն վատ բառով ասի ՝ ռադներդ քաշեք, չե՞ն գնալու։ Բայց արդյոք ասում է»։

Շիրինյանի խոսքերով՝ շտապ պետք է վերակառուցել բանակը․«Որպեսզի այս անէացման ճանապարհը կանգնեցվի։ Այլ միջոց չեմ տեսնում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը շատ ակտիվ պետք է աշխատի արտաքին աշխարհի հետ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ու Եվրամիության, հետո՝ Հնդկաստան, Չինաստան, Իրան։ Մի տեղում եթե թույլ ես, մյուս տեղը պետք է անպայման լրացնես»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում