Monday, 29 06 2026
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը

Քոչն ու Սերժիկը երբեք չեն կարող ընդդիմություն լինել, բայց նրանց ներկայությունը ԱԺ-ում կստիպի Փաշինյանին ավելի զգոն լինել

«Քոչն ու Սերժիկը երբեք չեն կարող այս իշխանությանը ընդդիմություն լինել, բայց նրանց ներկայությունը Ազգային ժողովում կստիպի Փաշինյանին ավելի զգոն լինել, ավելի խիստ լինել ու ավելի լավ լինել։ Թույլ ընդդիմություն ունեցող իշխանությունը ինչ-որ պահից թուլանում է, սկսում է գործ չանել, ինչ-որ տեղ նույնիսկ լկտիանում է»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը՝ հավելելով, որ այս ընդդիմությանը նաև ուժեղ, գործ անող կառավարություն է պետք։ «Մենք հիմա աշխարհաքաղաքական շատ բարդ վիճակում ենք, չգիտենք, թե ով է մեզ տեր կանգնելու։ Ադրբեջանը մտել է մեր սահմանները, Ռուսաստանը մյուս կողմից է մտել ու չգիտենք, որը ինչ շահ է հետապնդում, մեր շահը որն է, ով պետք է մեզ պաշտպանի։ Այս բարդ իրավիճակում մեզ հզոր կառավարություն է պետք, պրոֆեսիոնալ նախարարներ։ Նախկին սխալները չպետք է կրկնվեն»,-ասաց Հայրապետյանը։

Մեր զրուցակցի խոսքով պողպատե մանդատ կիրառելը նշանակում է օրենքի գերակայություն և չպետք է լինեն արտոնյալներ։ Բոլորը օրենքի առաջ պետք է պատասխան տան՝ անկախ նրանից վարչապետ են, նախարար, թե նախկին օլիգարխ․«Ես պողպատե մանդատ ասելով սա եմ հասկանում, որ պետք է տարբերակված մոտեցում չլինի ու օրենքի առաջ բոլորը հավասար լինեն։ Օրինակ էդ Քոչարյանի համար աշխատողներին պարտադրած բժիշկը չպետք է պատասխանատվությունից ազատվի, չնայած որ իր համար հիմա 200 հոգի պայքարում է։ Չպետք է հաշվի առնվի մարդու մասնագիտությունը, դիրքը, բարեկամական կապերը։ Բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն։ Եթե այդ պողպատե մանդատ ասվածը վարչապետը ճիշտ օգտագործի, 6 ամսվա մեջ մեր երկիրը կարգի կգա։ Բոլորը պետք է  իմանան, որ օրենքն է գործում մեր երկրում և օրենքը շրջանցել չի կարելի։ Էս երկիրը պետք է  վերջապես դառնա օրենքի երկիր»,-ասաց Հայրապետյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ եթե հիմա Հայաստանը օրենքի երկիր լիներ, ապա Հրանտ Բագրատյանի պես մարդիկ չէին համարձակվի թքել ժողովրդի 50-60 տոկոսի երեսին, իրենց նման արտահայտություններ թույլ չէին տա՝ կվախենային պատասխանատվությունցի․«Այդ մարդը շարքային խուլիգան է։ Նրան պետք է մեկուսացնել հասարակությունից նրա արտահայտությունների համար, կամ ավելի լավ է հրապարակային գնդակահարեն։ Ինչ է նշանակում կանգնել ու ասել՝ թքել եմ Վարչապետին ընտրողների վրա էլ, վարչապետի վրա էլ։ Ինչպես կարելի է նման արտահայտություն թույլ տալ։ Այ խուլիգան, գնա կնոջդ վրա թքի, որ քեզ չխայտառակեր»,-ասաց Հայրապետյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում