ՉԺՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար սկսել է կառուցել ավելի քան 100 արձակման հորեր Գանսու արևմտյան նահանգի Յույմենի մերձակայքում: Չորեքշաբթի՝ հունիսի 30-ին, այս մասին գրում է The Washington Post- ը՝ վկայակոչելով փորձագետներին:
Նրանց խոսքով՝ Չինաստանի կողմից նման քայլը Պեկինի միջուկային հնարավորությունների հավանական զգալի ընդլայնման ցուցիչ է: Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ հրթիռների քանակը, որոնք, հավանաբար, կտեղադրվեն այդ հորերում, կարող է լինել 100-ից շատ պակաս:
«Մենք կարծում ենք, որ Չինաստանը մասնակիորեն մեծացնում է իր միջուկային ուժերը՝ կանխարգելիչ միջոց լինելու համար, որը կարող է դիմակայել ԱՄՆ-ի առաջին հարվածին և բավարար լինել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը տապալելու համար», -թերթը մեջբերում է ամերիկացի փորձագետ Ջեֆրի Լյուիսի խոսքերը: