Tuesday, 14 05 2024
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը

Պողպատը, ձողերը և Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է, կառավարության նիստում ասել է վարչապետի պաշտոնակագար Նիկոլ Փաշինյանը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ երկխոսությանը: Այն վերաբերել է օլիմպիադային մասնակցող մեր մարզիկների ծանրաձողերի խնդրին: Փաշինյանն արձանագրել է, որ ինքը դեռևս ապրիլի 27-ին մարզիկներին խոստացել է միջազգային կարգի ծանրաձողեր՝ օլիմպիադային պատրաստվելու համար, սակայն առ այսօր դրանք չկան: Հուսանք, որ հայ մարզիկների ծանրաձողի խնդիրը կլուծվի առավելագույնս արագ, ինչպես վերստին հանձնարարել է վարչապետի պաշտոնակատարը, և նրանք կհասցնեն պատշաճ պատրաստվել օգոստոսին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիադային:

Ավելի լայն հարց է իհարկե, թե երբ պետք է լուծվի գործնականում հետհեղափոխական ամբողջ շրջանի համար առանցքային՝ կառավարման արդյունավետության խնդիրը: Ամբողջ պետական համակարգը դիմադրում է փոփոխություններին, պատերազմից առաջ հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ պատերազմից հետո հանրությունից հայցում նոր մանդատ, մանդատի վերհաստատում, այն էլ պողպատե, որպեսզի լուծի ներքին խնդիրները: Պողպատ է պետք, թե այլ նյութ, սակայն Հայաստանում կառավարման արդյունավետության հարցը պահանջում է առավելագույնս արագ լուծում: Արտահերթ ընտրությունից հետո էլ հայտարարել, թե համակարգը դիմադրում է փոփոխություններին, ուղղակի կնշանակի զբաղվել պարզապես ինքնապաշտպանական հռետորաբանությամբ, որովհետև հանրությունն ի վերջո ևս մեկ անգամ արել է իրենից հասանելիքը՝ տվել է լեգիտիմ մանդատ, և դրա դիմաց ակնկալում է արդյունք, իսկ արդյունքը պետք է լինի հենց կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության, կարգապահության բարձրացումը: Այստեղ անշուշտ որոշիչ գործոնները շատ են, սկսած վարձատրության մոտիվացիոն համակարգից, մինչև պարզապես կադրեր:

Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ Փաշինյանն ու նրա թիմն այլևս չունեն արդարանալու, ժամանակ խնդրելու, հանրությանը սպասելու կոչ հղելու հնարավորություն և անգամ իրավունք: Ի վերջո, հանրությունը այսօր և այս պահին ամեն ինչի լուծում չէ, որ ակնկալում է, բայց լուծումների առարկայական գործընթացի մեկնարկի ուզում է ականատես լինել հենց այսօր: Ի վերջո, նախարարների, նաև վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կոշտ խոսակցությամբ, դժգոհությամբ աչքի են ընկել նաև նախկին նախագահները, ամեն մեկը յուրովի, ու հազիվ թե էական է այստեղ տարբերակել ով է անկեղծ, և ով էր ստեղծում կեղծ բեմականացված պատկեր՝ «բարի թագավորի և վատ բոյարների» տրամաբանության ներքո: Անկասկած բարդ է, ոչ պակաս, քան պատերազմից առաջ էր, և անկասկած շատ ավելի դժվար է պատերազմից հետո: Եվ անկասկած է, որ հանրությունը խոշոր հաշվով չի կարող բավարարվել լոկ քվեարկությամբ, մանդատ տալով, և սպասել արդյունքի: Իհարկե դա մի կողմից աքսիոմատիկ իրավիճակ է, մյուս կողմից Հայաստանում իրավիճակը բոլորովին ստանդարտ չէ այդ աքսիոմաներով գնահատելու համար:

Հետևաբար, հանրությունը պետք է այդ ոչ ստանդարտ վիճակում ունենա պատասխանատվության իրացման և իր շնորհած մանդատից մի կողմից պահանջելու, մյուս կողմից դրան աջակցությունը անընդհատ ռեժիմով ապահովելու կամք: Բայց հանրության մոտ այդ կամքը ձևավորվում կամ պահպանվում է, երբ շոշափելիորեն նկատելի է լինում դրա շարունակությունն արդեն բուն կառավարման արդյունավետության, համարժեքության, անհրաժեշտ հետևությունների, դասերի և կարգապահության տեսքով: Եթե ոչ, հանրային կամքը մնում է, բայց արդեն շվարած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում