ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան չի ակնկալում, որ ԱՄՆ-ն կհրաժարվի Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ գործողություններից: Նրա խոսքերով՝ Կրեմլը «վարդագույն ակնոցով» չէ:
Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ ԱՄՆ քաղաքականության անկանխատեսելիությունը դժվարացնում է երկրների միջև հարաբերությունների կառուցումը, բայց Ռուսաստանը դեռ արդյունավետ երկխոսության հույս ունի:
Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի հանդիպումը՝ Պեսկովը նշել է, որ առաջնորդները միանման չեն խոսել, բայց զրույցի տոնը կառուցողական էր: Նա նաև շեշտել է, որ հանդիպմանը Բայդենի կողմից մենթորություն չի եղել:
Պեսկովն ասել է, որ նախագահները չեն քննարկել Չինաստանը, բայց ԱՄՆ-ի ու Չինաստանի մրցակցության թեման «օդում էր»: