Monday, 13 05 2024
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
15:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ

Քաղաքապետի հանդեպ դժգոհությունը հասավ վարչապետի՞ն. նոր նշանակում

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ այդ պաշտոնը թողնելուց հետո նշանակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ թողել է նաև այդ պաշտոնը, իսկ նրա փոխարեն նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական, կրթության նախկին նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչով է պայմանավորված այդ կադրային փոփոխությունը, պարզ չէ, թեև ըստ ամենայնի այն տեղավորվում է հետընտրական իրավիճակում իր մանդատը վերհաստատած կառավարող մեծամասնության ներքին վերադասավորումներով՝ նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ:

Ըստ այդմ հնարավոր է, որ Արսեն Թորոսյանը պատրաստվում է որևէ կարգավիճակով վերադառնալ կառավարություն, ստանձնելով գուցե նախարարի, գուցե փոխվարչապետի պաշտոն: Հնարավոր է իհարկե ֆունկցիոնալ այլ դերակատարում նոր ձևավորվելիք կառավարությունում կամ իշխանությունում լայն իմաստով: Տեղի ունեցած կադրային փոփոխությունը հավելյալ ուշադրության է արժանանում օրերս Արայիկ Հարությունյանի արած մի հայտարարության ֆոնին, որն առաջացրել է հանրային բուռն քննարկումներ:Խոսքը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական վարքագծի և հետընտրական ճակատագրի մասին է: Հարությունյանը հայտարարել էր, որ իրենց չի գոհացրել փաստը, որ Հայկ Մարությանը ակնառու աջակցություն չի ցուցաբերել ՔՊ-ին նախընտրական շրջանում: Նա ասել էր, որ այդ կապակցությամբ ընթանում են ներկուսակցական քննարկումներ, միաժամանակ դրանք արվում են այնպես, որ արդյունքում կայացվող որոշումը չվնասի քաղաքի կառավարման: Սա հիմք տվեց եզրակացության կամ դիտարկումների, որ կառավարող ուժը հաստատելով իր մեծամասնական մանդատը, մտադիր է դնել քաղաքապետի վստահության հարց և գուցե ընդհուպ խթանել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն: Մասնավորապես, ինչպես առիթ ունեցա արտահայտվելու օրեր առաջ, չի բացառվում գուցե այն, որ կառավարող ուժը նախընտրում է գրեթե համապետական ընտրության քաղաքական նշանակություն ունեցող Երևանի քաղաքապետի ընտրությունը չթողնել 2022 թվականին, այլ փորձել այդ խնդրի լուծմանն հասնել հաղթանակած խորհրդարանական ընտրությանն ավելի մոտ, քանի դեռ թարմ է այդ մեծ հաղթանակը, որը կարող է բազա լինել Երևանի քաղաքապետի ընտրությանն էլ հաղթելու համար: Իհարկե դա հնարավոր մոտիվներից մեկն է, թեև կարծես թե առանձնապես չեն շրջանառվում այլք: Բոլոր դեպքերում հետաքրքիր է նաև, որ կառավարող ուժի ոչ բոլոր շրջանակներից է, որ համաձայնել են Հայկ Մարությանի հանդեպ դժգոհությանը, այդ թվում նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ, որոնք հայտարարել են, որ չեն միանա՝ եթե դրվի անվստահության հարց: Հայկ Մարությանն ինքն էլ հայտարարել է, որ չի տա հրաժարական: Այդպիսով, արդյո՞ք ձևավորվել է ներիշխանական դիմակայություն այդ հարցում, և Արայիկ Հարությունյանի նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին, արդյո՞ք նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը այսպես ասած «դժգոհների» կողմում է: Թեև իհարկե միամտություն կլինի կարծել, որ Հարությունյանի նշանակումը պայմանավորված է եղել այդ հարցով:

Այդուհանդերձ, ուշադրության է արժանի, որ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն առայժմ որևէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը այն խնդրի հանդեպ, որ բարձրաձայնել է արդեն նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ամբողջ հարցն այն է, որ Հարությունյանը իր հայտարարությամբ սրել է որոշակի ինտրիգ, որը ժամանակի ընթացքում կարող է ստանալ ապակառուցողական, մանիպուլյացիա խթանող բնույթ, ազդելով քաղաքի կառավարման գործընթացի վրա: Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ այս ընթացքոււմ Հայկ Մարությանը գործնականում ընդլայնել է Երևանում ինքնակամ շինությունների ապամոնտաժման գործընթացը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում