Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կարևորագույն ռեսուրսի հարցը Երևան-Վաշինգտոն օրակարգում. ԱՄՆ դեսպանը կառավարությունում

Հունիսի 30-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Փաշինյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Հայաստանում անցկացված խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ ԱՄՆ գնահատականը, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բայդենի շնորհավորանքը, նշելով, որ ընտրության օրինականության և ժողովրդավարականության վերաբերյալ գնահատականը Հայաստանի համար շատ կարևոր է: Իր հերթին ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է Հայաստանի ժողովրդավարացման հարցում գործակցությունը և համատեղ աշխատանքը: Սա անշուշտ կարևոր հանգամանք է, նկատի ունենալով այն, որ Հայաստանի ժողովրդավարացում գործնականում նշանակում է Հայաստանի արդիականացում, կամ նվազագույնը՝ պետք է նշանակի հենց դա: Այլ կերպ ասած, ժողովրդավարացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն պետք է ունենա որպես արդիականացման ճանապարհ, ինչն էլ իր հերթին ժողովրդավարությունը կվերածի արդեն ռազմավարական ռեսուրսի ընդհանրապես պետական քաղաքականության ռազմա-քաղաքական մրցունակության ու դիմադրունակության տեսանկյունից: Եվ այդ իմաստով ԱՄՆ անշուշտ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Կարևոր գործընկեր ոչ միայն ժողովրդավարական արժեքների և մշակույթի համաշխարհային առաջատարության, կամ ժողովրդավարական-քաղաքական արդիական մշակույթի ավանդույթների կրող լինելու իմաստով:

Բանն այն է, որ ԱՄՆ-ը այդ ամենին զուգահեռ, նաև համաշխարհային գերտերություն է, որն իր քաղաքական կշռով ի վիճակի է Հայաստանի համար լինել գործընկեր, որը կարող է օգնել մեր երկրին առավելագույնս նվազեցված կամ չեզոքացված ռիսկերով իրականացնել արդիականացման գործընթացը մի համակարգում կամ միջավայրում, որպիսին եվրասիական միջավայրը կամ համակարգն է, դրանում առկա պետական և քաղաքական հայտնի «ավանդույթներով», ժողովրդավարության հանդեպ «առանձնահատուկ» և «զգայուն» մոոտեցումներով: Ավելին, հարկ է արձանագրել, որ ժողովրդավարական, արդիական, բաց համակարգերը եվրասիական համակարգում դիտվում են ընդհուպ մարտահրավեր, անգամ սպառնալիք: Այդ ընկալումներն են նաև ընկած Հայաստանի դեմ այն հիբրիդային պատերազմում, որ վարում է եվրասիա-թյուրքական համակարգը արդեն տարիներ շարունակ: Ահա այդ իմաստով, անկասկած է, որ ԱՄՆ-ը Հայաստանի ժողովրդավարացման գործում կարևորագույն աջակից և գործընկեր է նաև այն իմաստով, որ այդ խնդրի լուծումները անխուսափելիորեն ընկած են լինելու նաև ամերիկա-ռուսական հարաբերության կամ օրակարգում անմիջականորեն, կամ դրա համատեքստում: Որովհետև, ի վերջո, Հայաստանի արդիականացման հեռանկարը շատ կարևոր է առավելագույնս զերծ պահել Ռուսաստանի հանդեպ աշխարհաքաղաքական գործընթացների օրակարգից, որքան էլ հասկանալի է, որ ընդհանրապես այդ հարցերի շոշափումը բացառելը լինելու է անհնար: Այդուհանդերձ, վերածել այդ արդիականացումը ՌԴ հետ ուղիղի դիմակայության գործընթացը, բացարձակ անօգտակար և, առանց այդ էլ եղած ռեգիոնալ ռիսկերի պայմաններում լրացուցիչ վտանգներ է բերելու հենց Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում