Չինաստանի կառավարությունը պետք է կատարելագործի Ժողովրդական-ազատագրական բանակն այնպես, որպեսզի այն դառնա համաշխարհային տիրույթում ուժեղագույններից մեկը և կարողանա պաշտպանել երկրի ազգային շահերը, ինպես նաև ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ հուլիսի 1-ին ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առիթով։ Այս մասին փոխանցում է Хinhuanet-ը։
Ցզինպինը հայտնել է, որ Չինաստանին հաջողվել է իրագործել հարյուրամյակի առաջին նպատակը՝ ձևավորել միջին բարեկեցության հասարակություն։
Խոսելով արտաքին ուժերի մասին՝ նա նշել է, որ չինացի ժողովուրդը կջարդի նրանց գլուխները, ովքեր կփորձեն իրեն ստրակացնել։
Նշենք, որ 2015 թվականի վերջին Չինաստանի իշխանությունները զինված ուժերի լայնամասշտաբ բարեփոխում էին սկսել։