Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Արդիական, ինքնիշխան Հայաստանի հիմքը. կապիտալի ներհոսքի հրամայականը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տնտեսական հարցերի խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ բիզնեսի համար շատ կարևոր է տեսնել կառավարող ուժի վճռականությունն ու հետևողականությունը նախընտրական խոստումներն իրագործելու հարցում: Թեև Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը անցավ տնտեսության թեմայի ակնառու ստորադասմամբ՝ քաղաքական, անվտանգային թեմաների և մեդիամանիպուլյացիաների նկատմամբ, ինչ-որ տեղ նաև իհարկե օբյեկտիվ պատճառներով, այդուհանդերձ կասկածից վեր է, որ Հայաստանի բոլոր խնդիրների և անելիքների, մարտահրավերների ու պետական քաղաքականության կարողունակության առանցքում տնտեսությունն է: Չկա տնտեսություն՝ չկա ոչինչ: Սա ոչ միայն աքսիոմատիկ է: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր՝ «այդ հանգամանքը ավելին է, քան փաստը՝ այդպես է իրականում»:

Այն, որ խոսվում, քննարկվում, քայլեր են կատարվում Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությամբ, անշուշտ ողջունելի է, սակայն Հայաստանը տնտեսության խորքային նշանակության առումով ունի առանցքային մի խնդիր կամ հանգամանք: Բանն այն է, որ տնտեսությունը պետական քաղաքականության համատեքստում հիմնարար նշանակութուն ունեցող երևույթ է ոչ միայն իբրև ֆինանսառեսուրսային սնուցման աղբյուր: Ի վերջո, թե հզոր բանակը, թե հզոր հետախուզությունը, հակահետախուզությունը, հզոր արտաքին քաղաքականությունը, պահանջում են մեծ փողեր: Թող որևէ մեկը չլինի այլ պատրանքի, տեսաբանական խաբկանքի մեջ: Իհարկե փողերին զուգահեռ պահանջում են նաև միտք, գաղափար, կրեատիվ, ճկունություն և այլն, բայց այդ ամենի ձեռքի գործիքակազմը համարժեք մակարդակի բերելու համար պահանջվում է փող, այլապես համաշխարհային մրցունակության հարցում միայն վերը բերված հատկանիշները կլինեն անբավարար: Դրանով հանդերձ, տնտեսության նշանակությունը ռազմա-քաղաքական դիմադրունակության իմաստով լոկ դա չէ:

Մեկ այլ կարևոր, էական նշանակության հանգամանք է այն, որ տնտեսությունը քաղաքական շահերի միահյուսման, հանգույցներ ձևավորելու առանցքային տիրույթներից մեկն է: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի դրանում ներգրավվեն ազդեցիկ միջազգային տնտեսական խաղացողներ, Հայաստանի տնտեսությունը հնարավորինս արագ, ինտենսիվ և հնարավորինս դինամիկ շաղկապվի համաշխարհային տնտեսության ազդեցիկ շրջանակների հետ, այդպիսով Հայաստանի տնտեսական տարածությունում ձևավորելով առանցքային շահերի միջավայր: Մի բան, որը Հայաստանի տնտեսության Աքիլեսյան գարշապարն է եղել հետխորհրդային ամբողջ ընթացքում:

Հայաստանի տնտեսությունը շաղկապվել կամ միահյուսվել է լոկ ռուսական կապիտալի հետ, առավելապես ռուսական պետական կորպորացիաների, ինչը սակայն հանգեցրել է Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության գերակայության ուժգնացմանը, այլ ոչ թե Հայաստանի պետական քաղաքականության ճկունությունն ընդլայնելուն: Այդպիսով, երբ խոսվում է նույն արտաքին քաղաքական, անվտանգային հարցերում դիվերսիֆիկացված քաղաքականության մասին, պետք է թերևս ձևավորվի դրա տնտեսական հենքը: Իհարկե, հնարավոր է դիտարկել հակառակ տրամաբանությունը՝ դիվերսիֆիկացնել նախ քաղաքականությունը, հետո տնտեսությունը: Բայց, մի շարք օբյեկտիվ գործոնների բերումով թերևս բավականին պարզ է, որ գործնական իմաստով առավել իրատեսական կարող է լինել հենց դիվերսիֆիկացիայի տնտեսական բազան ձևավորելով, ինչը իհարկե դարձյալ լինելու է շատ բարդ և նաև քաղաքական արգելքների ու խոչընդոտների բախվող գործ, բայց, եթե այդ պարագայում անհաղթահարելի են խոչընդոտները, մյուս դեպքում դրանք լինելու են անհաղթահարելի գրեթե բացարձակ իմաստով:

Ըստ այդմ, Հայաստանը պետք է փորձի ձեռնամուխ լինել արտաքին տնտեսական նոր կապերի ձևավորման, դիվերսիֆիկացման գործին, ինչը թե ներքին, թե արտաքին քաղաքականության արդիականացման անհրաժեշտ, և թերևս առավել գործնական ուղղությունն է: Ընդ որում, դրա ուղղությամբ աշխատանքին կարող են ձեռնամուխ լինել բոլոր հանրային, քաղաքական խմբերը, ընդհուպ Հայաստանից դուրս, որոնք շահագրգռված են հայկական պետականության արդիականացմամբ, ճկունության և ինքնիշխան սուբյեկտության վերականգնմամբ: Այստեղ էական է այն, որ այդ ուղղությամբ աշխատանքը իրացնելու խնդիրը կամ գործառույթը չի կաշկանդվում լոկ պաշտոնական կարգավիճակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում