Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վատիկանն անվանել է ԱՄՆ-ի կարևոր գործընկեր կրոնական ազատության, կլիմայի փոփոխության և կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի հարցերում:
«Մենք աշխատում ենք Վատիկանի հետ՝ դավանանքի ազատությունը պահպանելու, կլիմայի փոփոխությունները կանխելու, համավարակը հաղթահարելու, հակամարտություններին վերջ տալու, ինչպես նաև մարդու իրավունքներին ու մարդկային արժանապատվությանն օժանդակելու ուղղությամբ»,-Բլինկենի խոսքերն է մեջբերում TASS-ը։
Հռոմի պապի հետ Բլինկենի հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 27-ին։ Զրույցը տևել էր մոտ 40 րոպե և անցել ընկերական մթնոլորտում։ Բլինկենն այն անվանել էր իր կյանքի կարևորագույն պահերից մեկը։