Բեյրութի մերձակա Անթիլիաս քաղաքում, որը մայրաքաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, պայթյուն է գրանցվել, որի հետևանքով երկու մարդ է տուժել:
Ինչպես տեղեկացնում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղում անելով տեղական ոստիկանությանը, մեկ մարդ է զոհվել:
BBC-ն հայտնում է, որ, որոշ տեղեկությունների համաձայն, պայթյունի ժամանակ դեպքի վայրում երևացել է մի դատավորի մեքենա, սակայն դեռ պարզ չէ՝ պայթյունը նրա դեմ է ուղղված եղել, թե ոչ:
Տեղեկացնենք, որ Անթիլիասը Կիլիկիայի հայ առաքելական եկեղեցու կենտրոնն է: