NATO-ի 5 զինվորական զոհվել է Աֆղանստանում պայթյունի հետևանքով: Պայթուցիկը տեղադրված է եղել ճամփեզրին, մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Աֆղանստանում NATO-ի և Թալիբների միջև բախումներն ակտիվացել են: Թալիբները կործանել էին ռազմական ուղղաթիռ, որի հետևանքով 37 մարդ էր զոհվել, հիմնականում՝ ամերիկացի հատուկջոկատայիններ, իսկ NATO-ի ուժերը որոշ ժամանակ անց ոչնչացրել էին այդ գործողության կազմակերպիչներին:
Կոալիցիոն ուժերը միայն այս ամիս արդեն 50 զոհ ունեն:










































