Thursday, 02 07 2026
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Ռուսաստանը «գրավադրել» է Հայաստանն ու Արցախը. Լավրովի հոդվածն ու լռությունը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հոդված է հրապարակել Պուտին-Բայդեն հանդիպման «հետքով», որտեղ խոսում է ամերիկա-ռուսական հարաբերության հեռանկարի, Արևմուտքի վարքագծի, Ռուսաստանին ու Չինաստանին կանոններ պարտադրելու նկրտումների մասին, ինչպես գնահատում է ՌԴ արտգործնախարարը: Հոդվածը անհետաքրքիր չէ, թեև չի պարունակում սկզբունքորեն նոր բան: Միաժամանակ, ավելի հետաքրքիր է մեկ այլ երևույթ:

ՌԴ արտգործնախարար Լավրովը հոդվածով «կռիվ» է տալիս Արևմուտքի դեմ և մատնացույց անում այդ համատեքստում նաև Սև ծովում տեղի ունեցող Sea Breeze-2021 զորավարժությունն ու դրա աննախադեպ մասշտաբը, իսկ զուգահեռ՝ Կովկասում, Ադրբեջանում, մեկնարկում է թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունը: Այն իր մասշտաբով իհարկե ՆԱՏՕ զորավարժություն չէ, սակայն ՆԱՏՕ անդամ Թուրքիան վերջին տարվա ընթացքում երևի թե արդեն տասնյակ կամ ավելի զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ, զանազան մասշտաբի ու բնույթի, և նաև վարել է մեկ պատերազմ՝ Արցախի ու Հայաստանի դեմ: Ու այդ ամենին Լավրովը ոչ միայն հոդվածով իսկ չի պատասխանել, այլ հակառակը՝ Թուրքիայի այդ հավակնությունները հաշվի առնելն ու Անկարայի հետ պայմանավորվելը Լավրովը ներկայացրել է իբրև Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական, ռազմա-քաղաքական ձեռքբերում:

Իրականում այդ ամենն իհարկե Լավրովի և ՌԴ ամբողջ քաղաքական-դիվանագիտական վերնախավի ֆինանսատնտեսական ահռելի ձեռքբերումն է, որ արտահայտվում է Ռուսաստանում իշխանության տեսքով, թուրքական և ադրբեջանական գործարար շրջանակների հետ ստվերային կապերով և այլն: Այդ ամենի դիմաց Մոսկվան գրավադրեց Կովկասը՝ իր ռազմավարական դաշնակցով, կամ այսպես ասած ռազմավարական դաշնակցով, որովհետև ռուսական վերնախավի համար Հայաստանը միշտ եղել է ոչ թե դաշնակից, այլ մանրադրամ, իսկ «լավագույն» դեպքում՝ գրավ: Ընդ որում, չկա ոչ մի երաշխիք, որ Ռուսաստանը որոշ ժամանակ անց լինելու է ավելի վճարունակ և կարողանալու է «հետ վերցնել» գրավը: Ըստ այդմ, «գրավադրված» վիճակից դուրս գալու գործը Հայաստանինն է, որ պետք է անել իհարկե առանց Ռուսաստանի հետ կռվելու, բայց միևնույն ժամանակ առանց Ռուսաստանի հետ ավելորդ հույս կապելու: Բայց, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում այդ ամենի փոխարեն տեղի է ունենում հակառակ մի «դիսկուրս», որտեղ իր հերթին Հայաստանում տնտեսա-քաղաքական շահերի կրող որոշ խմբակներ փորձում են Հայաստանը «գրավ» դնել Ռուսաստանի մոտ, այդ միջոցով այստեղ իրենց հուզող դիրքային հարցեր լուծելով: Այստեղ է գլխավոր խնդիրներից մեկը, որ պետք է լուծի Հայաստանի հանրությունը Հայաստանի ներսից դեպի արտաքին անվտանգություն, մի կողմից չկռվելով Ռուսաստանի հետ, մյուս կողմից չդառնալով Արևմուտքի հետ Ռուսաստանի կռվի մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում