Օրերս, Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, փոխվել են միանգամից հինգ ՔԿՀ-ների պետեր:
Ըստ այդմ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ է նշանակվել քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Գենադի Սարգսյանը:
«Առաջին լրատվական»-ի տվյալներով, Գենադի Սարգսյանը բարեկամական հարաբերություններ ունի ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի հետ։ Գենադի Սարգսյանը Հայկ Հարությունյանի սանիկն է։










































