Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Բաքվի և Անկարայի կողմից անկյուն քշված Ռուսաստանը մարտահրավեր է Հայաստանի համար

Այս շաբաթ հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Ըստ հաղորդագրության, դրա ընթացքում քննարկվել է ռեգիոնալ կոմունիկացիաների ապաարգելափակման հարցը, մասնովարապես նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտնի եռակողմ հայտարարությունների համատեքստում: Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը ուշադրության է արժանի Հայաստանի խորհրդարանի ընտրության ֆոնին, և մասնավորապես դրա արդյունքի ֆոնին:

Հայաստանում իր իշխանությունը վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ խորհրդարանի երկրորդ ուժ դարձավ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ խորհրդարանի երրորդ ուժը նախկին մյուս նախագահն է՝ Սերժ Սարգսյանը: Ինչ խոսք, հազիվ թե Պուտինն ու Ալիևը միմյանց հետ են կապվել Հայաստանի խորհրդարանի ընտրությունը քննարկելու համար: Առավել ևս, որ կան թերևս քննարկելու ավելի լուրջ հարցեր, մասնավորապես օրինակ Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագիրն ու Էրդողանի հայտարարած օրակարգը՝ Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հեռանկար: Ավելին, Էրդողանը հայտարարել էր, որ հարցը առաջիկայում Պուտինի հետ կքննարկի Ալիևը: Դա նշանակում է, որ Պուտին-Ալիև զրույց սպասվում էր, թեև պետք չէ բացառել, որ սպասվում էր հենց Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքից հետո, երբ պարզ կլիներ, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում:

Բանն այն է, որ կասկած չկա՝ եթե Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքում լիներ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև շատ քիչ տարբերություն, առավել ևս, եթե Փաշինյանը չկարողանար հաղթահարել 5 տոկոսը, Հայաստանում այժմ կլիներ բացարձակապես այլ իրավիճակ:

Եվ այստեղ նաև հարց է առաջանում, թե արդյո՞ք Ռուսաստանում սպասում էին հենց այդ այլ իրավիճակը, եթե օրինակ ռուսական պրոպագանդիստական մեքենայի առաջամարտիկներից Մարգարիտա Սիմոնյանը ներկայացնում էր ՌԻԱ Նովոստիի սոցհարցում, որտեղ ոչ միայն ձայների 10 տոկոս տարբերություն էր, այլ այդ տարբերությունը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի էր: Իհարկե բարդ է միարժեք ասել, դա եղել է կրեմլյան սպասում, թե՞ հակառակը՝ որոշակի տնտեսա-քաղաքական խմբեր աշխատել են Կրեմլի մոտ հենց այդպիսի սպասում ձևավորելու ուղղությամբ:

Բոլոր դեպքերում, Հայաստանի խորհրդարանի ընտրությունը արձանագրեց արդյունք, որն ակնհայտորեն ամրացնում է Հայաստանի իշխանության մանդատը և դրա լեգիտիմությունը, որ երերացել էր հետպատերազմյան ներքաղաքական կյանքում: Մանդատի այդ ճոճը ուժգնացնել փաստորեն չստացվեց նաև ադրբեջանական սահմանային սադրանքի միջոցով: Իսկ Հայաստանի իշխանության մանդատի ամրությունը, այն էլ այն իշխանության, որը հայտարարել է, որ չի քննարկել ու չի քննարկելու որևէ «միջանցքի» հարց, ստեղծում է թուրք-ադրբեջանական օրակարգի առաջմղման էական բարդություններ: Եվ այստեղ արդեն առաջանում է հարց, թե այդ բարդությունը որքան է տարածվում նաև ռուսական օրակարգի վրա, և Հայաստանում իշխանության մանդատի ամրացումը հնարավորություն է նաև Ռուսաստանի համար՝ թուրք-ադրբեջանական օրակարգի պահանջներին հակադարձման տեսանկյունից, թե՞ խնդիր, որ պետք է լուծել այլ ճանապարհներով: Նաև այդ հարցադրման համատեքստում է, որ խիստ մտահոգիչ է Հայաստանում մանդատի ամրացմանը զուգահեռ Արցախում գործող իշխանության մանդատը թուլացնելու միտված ալիքը:

Հունիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև: Դրա ընթացքում քննարկվել է նաև արցախյան հարցն ու ռեգիոնալ իրադրությունը: «Վերահաստատվել է համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների տնտեսական զարգացման և վերականգնման շահերից ելնելով», ասվում է զրույցի մասին հաղորդագրությունում: Ոչինչ ասված չէ այն մասին, թե ինչ են խոսել Պուտինն ու Էրդողանը Ադրբեջանում թուրքական ռազմակայանների տեղակայման մասին: Մինչդեռ, հունիսի 15-ին Շուշիում Ալիևի հետ հռչակագիր ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարեց այս մասին, հենց նշելով, որ հարցը Պուտինի հետ առաջիկա շփումներում քննարկելու են թե Ալիևը, թե ինքը: Հայտնի է նաև, որ Էրրդողանի հետ հեռախոսազրույցից առաջ Պուտինը հունիսի 24-ին հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ, և հունիսի 25-ին էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կասկածից վեր է, որ երեք հեռախոսազրույցները ունեն ընդհանուր գիծ և տրամաբանություն, կազմում են որոշակի օրակարգային եռանկյուն: Նաև այդ տեսանկյունից է էական, թե արդյո՞ք Էրդողանը և Ալիևը Պուտինի առաջ բարձրացրել են Ադրբեջանում թուրքական ռազմակայանի հարցը, որովհետև ակնառու է, որ հարցը oրակարգ է բերվել որպես ճնշում Մոսկվայի վրա, մեծ հավանականությամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցն առաջ տանելու համար: Խոշոր հաշվով, Թուրքիան ներկայումս Ադրբեջանի հանդեպ ունի ռազմա-քաղաքական այնպիսի ազդեցություն և ներկայություն, հատկապես Արցախի դեմ պատերազմը առաջնորդելուց հետո, որ ռազմակայանի տեղակայումը Անկարայի համար ավելի շուտ գործիք է այլ հարցերի համար, քան նպատակ: Այդ տեսանկյունից, գլխավոր նպատակն այժմ թերևս «միջանցքն» է, որը մերժում է Հայաստանը, և Հայաստանի միջոցով էլ թերևս՝ Մոսկվան: Հենց այստեղ է, որ Անկարան փորձում է ճնշում բանեցնել Մոսկվայի վրա, ինչն անում է ամենևին ոչ միայն Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու առումով:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար առանցքային հարց է, թե կդիմանա՞ արդյոք Մոսկվան Թուրքիայի ճնշմանը, ունի՞ դրա հնարավորությունը, և ի՞նչ հնարավորություն ունի Հայաստանը այն դեպքի համար, երբ Մոսկվան հերթական անգամ տեղի կտա Անկարային: Միաժամանակ, պետք չէ բացառել և այն, որ Անկարայի ճնշումն ունի ավելի լայն շրջանակ և առնչվում է այլևս ոչ թե Կովկասին, այլ միջինասիական ռեգիոնին, որտեղ Թուրքիան ստանում է նոր դեր և ընդլայնում ներկայությունը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրությունը բարեհաջող անցկացնելու և հաղթանակի կապակցությամբ: Երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունը խորացնելու հարցեր և պայմանավորվել անձնական շփումները շարունակելու վերաբերյալ: Միաժամանակ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, իսկ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի իրավիճակի լիցքաթափմանն ու կայունությանն ուղղված ջանքի գործադրումը:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի կարգավիճակի հարցը ըստ էության ուղիղ կապված է Ալիևի իշխանության հետ: Այդպիսով, Ալիևը կամ կհեռանա, կամ կփակի Արցախի կարգավիճակի հարցը: Իհարկե սա կարող է ունենալ ժամանակային տարբեր կտրվածքներ, այսինքն խնդիրը հենց վաղը կամ առաջիկա շաբաթներին լուծվելիք կամ եղած «դիլեմայի» մասին չէ, սակայն անկասկած է, որ հարցը ունի այդ դիրքը՝ կամ Ալիևին կհաջողվի փակել Արցախի կարգավիճակի հարցը, կամ նա ստիպված կլինի հեռանալ: Կա գուցե երրորդ տարբերակ էլ, երբ Ալիևը կարգավիճակի դիմաց ստանում է հենց իր ուզած «միջանցքը», բայց այդ դեպքում ստիպված կլինի հեռանալ Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպս այն դիրքորոշման պարագայում, որ բարձրաձայնել է՝ բացառելով որևէ այդպիսի քննարկում:

Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել, փորձելով հնարավորինս երկար ժամանակի համար հարթել անկյունները և հարցերի ըստ էության կամ-կամ տրամաբանությունը: Ակնառու է, որ Մոսկվայի համար դա չափազանց բարդ, գրեթե անլուծելի խնդիր է, եթե նա այն փորձում է կարգավորել Թուրքիայի հետ, այլ ոչ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտնի առաջարկը ըստ էության առաջարկ էր առաջին հերթին Ռուսաստանին, իհարկե մեր շահից բխող, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքով սուր անկյուններ քշված Ռուսաստանը խիստ մարտահրավեր է առաջին հերթին Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում