Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նոր խորհրդարանը վերածվելու է «պողպատյա թավիշի» և պարտված «ղարաբաղյան կլանի» անզիջում պայքարի  թատերաբեմի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, դիվանագետ Արման Մելիքյանը:

Պարոն Մելիքյան, Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ հունիսի 20-ից հետո անհամբեր սպասում է պայմանավորվածությունների իրագործմանը։Նա դա ասել է ՌԴ ղեկավար Պուտինի հետ հարցազրույցում։ Պաշտոնական Բաքուն պնդում է, թե խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է, սա հերքում է հայկական կողմը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ի վերջո ի՞նչ ակնկալիքներ կան Բաքվում Երևանից:           

-Բաքուն երկու խնդիր է փորձելու հրատապ լուծել՝ պետք է Նախիջևանի հետ ցամաքային անվտանգ ճանապարհ ունենա և Հայաստանի հետ իրականացնի սահմանազատման ու սահմանանշման գործընթացն՝ իր նախընտրած տարբերակով: Ադրբեջանական կողմի առավելապաշտությանն արդյունավետ հակազդելու համար պաշտոնական Երևանը պետք է մշակի սեփական բանակցային իրավա-քաղաքական պլատֆորմը: Այն դեռևս մշակված չէ և ես չգիտեմ, արդյոք իշխող վերնախավը գիտակցում է դրա անհրաժեշտությունն ու այն պատրաստելու համար անհրաժեշտ մասնագիտական ռեսուրսը: Հակառակորդի լավ մշակված ու հետևողական քայլերին հնարավոր չի լինի դիմակայել հախուռն ու զգացմունքային հայտարարությունների ու կոչերի միջոցով:

Առհասարակ ընտրությունները և դրա արդյունքները ինչպե՞ս կանդրադառնան դեռևս չլուծված հարցերի՝ այն է Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման վրա։ Արդյոք  տեղաշարժ հնարավոր է։

-Ցավոք սրտի նոր խորհրդարանը, հավանաբար, վերածվելու է “հնի” ու “նորի”՝ հայաստանյան ընտրություններում հաղթանակած  “պողպատյա թավիշի” և պարտված “ղարաբաղյան կլանի” անզիջում պայքարի  թատերաբեմի և այդ պայքարի ընթացքը կարող է էլ ավելի խորացնել հայաստանցի-ղարաբաղցի արհեստածին վիհը: Դրա արդյունքում Արցախի ճակատագրի հանդեպ մեր համընդհանուր անհանգստությունը կարող է կերպափոխվել պաշտոնական Երևանի նկատմամբ անվստահության խորացմանն Արցախում և Արցախի նկատմամբ քամահրական վերաբերմունքի արմատավորմանը հայաստանյան այն շրջանակների մոտ, որոնք  քաղաքական մանրավաճառության, քաղքենության մարմնավորումն են  հանդիսանում: Հենց այդ հավանական քամահրանքն էլ կարող է պատճառ դառնալ, որ Հայաստանի Հանրապետությունում հաղթանակի “Հայաստանը հայաստանցիների համար, իսկ Արցախի հերն էլ անիծած” կործանարար կարգախոսը:

-Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, իրենց հաջողվել է ստանալ  միայն Աղդամի շրջանի քարտեզը, իսկ մնացածը հայկական կողմը հրաժարվում է տալ։  Կարծում եք՝ գերիների փոխանակման դիմաց հնարավո՞ր է տալ նաև մյուս քարտեզները։ Սյդ փոխանակությանն ինչպե՞ս եք վերաբերում

-Եթե գերիներին վերադարձնելու գին է որոշվել ականապատ տարածքների քարտեզների հանձնումն, ապա հասկանալի չէ, թե ինչու է հայկական կողմը Ակնայի ականապատման քարտեզը միայն տվել  գերիների շատ փոքր մասին վերադարձնելու համար, թեև, տեսականորեն, կարող էր հակառակորդին տալ ավելի շատ քարտեզներ ու ազատել բոլոր մեր գերիներին ու պատանդներին: Այս կերպ տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Երևանն ինքը շահագրգռված չի եղել բոլոր ռազմագերիներին վերադարձնելու խնդրի լուծմամբ,  քանի որ ունենալով այդ հնարավորությունը՝ չի օգտվել դրանից մինչև ընտրությունների ավարտը: Սա հատուկ պարզաբանում պահանջող հարց է:

Ռուս սահմանապահների հնարավոր ներգավվումը հայ-ադրբեջանական սահմանին կլինի՞ կստեղծված իրավիճակի լուծում։ Պետք է նորից վստահել միայն ռուս սահմանապահներին,թե՞ պետք է միջազգային սահմապահաներ լինեն։

-Ռուս սահմանապահների ներգրավումը որոշվել է եռակողմ՝ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափում: Միջազգային սահմանապահ եզրույթն ինձ ծանոթ չէ առհասարակ՝ կարելի խոսել ՄԱԿ-ի կողմից համապատասխան մանդատ ստացած միջազգային խաղաղապահ ուժերի հավանական ներգրավման մասին, որոնք, սակայն, կարող են մուտք գործել տարածաշրջան այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության արժանացնի այդ գաղափարը: Ես հավանական չեմ համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի այդ տարբերակին, իսկ Ռուսաստանն էլ, հանդիսանալով ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ՝ վետո չի դնի նման առաջարկի իրականացումն արտոնող բանաձևի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում