Saturday, 27 06 2026
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան

Օրենքի դիկտատուրան անխուսափելի է. եթե իշխանությունը չկարողացավ արագ կազմաքանդել քրեաօլիգարխիկ բուրգը, դա կարող է բերել հեղաշրջման

«Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի համամասնությունը, իշխանության ստացած ձայները և մանդատների թիվը իշխանությանը  գործանականում տալիս է հնարավորություն սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարել։ Փոփոխություններ կարող են առաջանալ։ Սահմանադրության փոփոխության հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, որի դեպքում հարկավոր է ձայների 3/5-ը։ Բոլոր դեպքերում ԿԸՀ-ի կողմից հայտարարված թվերով  իշխանությունը այս մասով խնդիր թերևս չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում ասաց իրավագետ Արտաշես Խալաթյանը։

Նշենք, որ երեկվանից համացանցում իրավական վերլուծություններ կան, ըստ որի արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ՔՊ-ն չունի 2/3-րդն ապահովող պատգամավորներ և ըստ այդմ չի կարող  առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության, փոփոխություն կատարել ոչ միայն Սահմանադրությունում, այլև սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելիս։

Ըստ Խալաթյանի՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու համար հարկավոր է 60 կողմ ձայն, իսկ իշխանությունը ունի 71 մանդատ.«Խորհրդարանական դիսկուրսը և ընդհանրապես խորհրդարանական մշակույթի տեսանկյունից մենք բավականին մտահոգիչ իրավիճակ ենք ունենալու, քանի որ ըստ էթության հայհոյախոսությունը, «Հայաստան» դաշինքի կողմից օգտագործվող մեկնաբանությունները, ագրեսիան տեղափոխվում է  խորհրդարանական հարթակ, որը զուտ խորհրդարանական գործունեության տեսանկյունից խնդիր է․ մենք այսօր ունենք ավելի վատ ընդդիմություն, քան 2018 թվականից հետո էր։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն իրենց թերություններով հանդերձ ավելի լավ ընդդիմություն էին, քան այն ուժերը, որոնք անցան խորհրդարան։ Այս տեսանկյունից ենք խնդիր ունենալու։ Բայց ամեն ինչ կախված է իշխանությունների քաղաքական կամքից և նրանք այդ կամքը պետք է վերագտնեն»,-ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ այսօր «Հայաստան» դաշինքի կազմում կան բազմաթիվ քրեական գործերով  անցնող ամբաստանյալներ, իրենց պատգամավոր դառնալը չպետք է կաշկանդի իշխանություններին իրենց դատաիրավական քաղաքականությունն իրականացնելու, ինչու չէ նախաձեռնեն նրանց պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու հարցը.«Իշխանությունը չպետք է մտածի, որ իրենց այդ քայլը կընկալվի որպես քաղաքական հետապնդում։ Լավ կլիներ, որ այդ անձինք վաղուց իրենց պատիժը ստացած լինեին քրեաիրավական առումով, բայց ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Խալաթյանը։

Մեր զրուցակիցը լավատես է, որ իշխանությունը ամեն դեպքում ձեռնամուխ կլինի դատաիրավական բարեփոխումներին.«Դա ոչ թե զուտ հավատ է իմ մոտ, այլ հաշվարկ և գիտակցում, որ իշխանությունն այսօր այլևս նահանջի տեղ չունի պարզապես։ Իշխանությունը ինքը համոզվեց, որ թավշյա մեթոդներով գործելու պարագայում, ապավինելով նախկին ռեժիմի ներկայացուցիչների իրավագիտակցությանը, արդյունքը չի ստացվում։ Այդ մարդիկ այլ արժեհամակարգ և բարքեր ունեն և միայն օրենքի կոշտ կիրառումը կարող է իրավիճակ փոխել։ Եթե սրանից հետո էլ իշխանությունը չի փոխելու իր մոտեցումները, ապա դա կարող է  խորհրդարանական ճգնաժամ և  ներքաղաքական լուրջ անկայունություն ստեղծել։ Չմոռանանք, որ այսօր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները ունեն ոչ միայն պառլամենտական մանդատներ, այլև ունեն ՏԻՄ ղեկավարներ, իրենց  նվիրված դատավորներ և եթե ինչ որ քայլեր չձեռնարկվեն, ապա  դա կարող է հետաձգված կերպով հեղաշրջման բերել։ Իշխանությունը պարզապես նահանջի տեղ չունի։ Օրենքի դիկտատուրան անխուսափելի է։ Հարցն արդեն ոչ միայն բարեփոխումներին է վերաբերում, այլև  իրենց քաղաքական ապագային ու հեռանկարին, քանի որ սողացող ռևանշը այս փուլում, այո, պարտություն կրեց, բայց իր մինիմում ծրագիրն իրականացրեց և դարձավ քաղաքական համակարգի մաս»,-ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ հեղաշրջումը ֆանտաստիկայի ժանրից չէ և եթե իշխանությունը չկարողացավ հնարավորինս արագ կազմաքանդել  նրանց քրեաօլիգարխիկ բուրգը, նախքան նրանք կփորձեն նոր հարձակում ձեռնարկել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լավատես չէ։ Նրա խոսքով՝ այսուհետ էլ շարունակելու ենք տեսնել շատ ցածր որակի շոուներ, որտեղ իբր հեղափոխության ջատագովները հեղափոխության հակառակ կողմի հետ բանավեճի են մտնում, իսկ արդյունքում դատաիրավական բարեփոխումները կմղվեն երկրորդ պլան.«Դատաիրավական բարեփոխումներ ոչ նախատեսվել էին, ոչ  իրականացվելու են, ոչ էլ փորձ կարվի։ Դատաիրավական բարեփոխում չարվեց, որպեսզի հանցավոր ռեժիմը  առանց պատասխանատվության ենթարկվելու վերադառնալու շանս ունենար։ Ես միշտ ասել եմ, որ միակ տարբերակը, որպեսզի երաշխավորվի, որ հանցավոր ռեժիմը պատասխանատվության չի ենթարկվի հեղափոխությունից հետո, դա համակարգերը չբարեփոխելն էր։ Համակարգերը չբարեփոխվեցին, որպեսզի այդ մարդիկ պատասխանատվության չենթարկվեին»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ դատաիրավական բարեփոխումները հաջողությամբ տապալելուց,  մերժված ուժերին խորհրդարան վերադարձնելուց հետո  հաջորդ  քայլը լինելու է ամբողջությամբ այդ ուժերին հանձնելու փորձը.«Այնպես որ ես բացարձակ լավատես չեմ, որ նոր խորհրդարանը ձեռնամուխ կլինի դատաիրավական բարեփոխումներին․ 70-80 տոկոս ձայն ունեցող ուժի կողմից եթե բարեփոխումներ չեն արվում, ապա գործնականում հիմա եթե ուզենան չեն կարող դա անել։ Չի լինելու։ Հնարավոր բան չի»,-եզրափակեց Կարապետյանցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում