Արաբական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է այն մասին, որ իշխանությունները սխալ են թույլ տվել երկրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ կատարվող քայլերում:
«Ցույցերի առաջին օրերին Սիրիայի անվտանգության համակարգերի կողմից թույլ են տրվել որոշ սխալներ, սակայն հիմա ամեն ինչ արվում է սխալներ թույլ չտալու համար»: Այս մասին Բաշար Ասադը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության, Բրազիլիայի և Հնդկաստանի արտգործնախարարների տեղակալների հետ Դամասկոսում հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ նշված 3 երկրները իրավիճակը կայունացնելու առաքելությամբ համաձայնել էին հատուկ դեսպաններ ուղարկել Սիրիա:











































