ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Երգակի ազգային պարկում գտնվող Մեդվեժե լճի վրա արջը հարձակվել է մի խումբ զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով դեռահաս է մահացել: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 22-ին, հաղորդվել է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական վարչությունում:
Նախարարության տվյալներով՝ մահացածը 16 տարեկան է եղել։ Եվս մեկ մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, զբոսաշրջային խումբը բաղկացած էր 13 հոգուց:
Ավելի ուշ մարդկանց վրա հարձակվող արջին կրակելով սպանել են։










































