«Հնարավոր չէ, որ ընտրություններ կեղծվեն, և դա մարդիկ չտեսնեն»,- այս մասին այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց ԱԽ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:
«Ընդհանուր հանրությունը խելացի է և ամեն ինչ տեսնում է: Եվ այս պայմաններում այդպիսի մեղադրանքներ են ներկայացվում, որ ընտրություններ են կեղծվում: Ու՞ր են ընտրությունները կեղծելու փաստերը: Որտե՞ղ են»,- ասաց ԱԽ քարտուղարը: